Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ժամանակ Արցախի խնդրի հետ կապված հարցեր կային, հիմա, երբ այդ խնդիրները չկան, կարծում եմ` այդ պատնեշները կսկսեն վերանալ, և ավելի սերտ հարաբերություններ կսկսեն ձևավորվել. Պոլսո հայոց պատրիարք. Sputnik Արմենիա

Հոկտեմբեր 01,2025 10:57

Sputnik Արմենիան Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ զրուցել է հայ–թուրքական հարաբերությունների, Էջմիածնի շուրջ ստեղծված իրավիճակի և Թուրքիայում ապրող հայ համայնքի խնդիրների մասին։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Որքանո՞վ է այն համապատասխանում ժամանակի պահանջներին։

– Թուրքիայի հայերը մշտապես աջակցել են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն երկու երկրի հարաբերությունները պետք է երկարաժամկետ հեռանկարում դիտարկել, քանի որ խոսքը 100 տարվա թշնամանքի մասին է։ Մեծ հաջողություն է նույնիսկ խաղաղության մասին խոսելը, ձեր գալը, դռները բացելը, ճանապարհները, սահմանները, դիվանագիտական հարաբերությունները վերսկսելը։ Այն ժամանակ Արցախի խնդրի հետ կապված հարցեր կային, հիմա, երբ այդ խնդիրները չկան, կարծում եմ` այդ պատնեշները կսկսեն վերանալ, և ավելի սերտ հարաբերություններ կսկսեն ձևավորվել։ Իհարկե, ցանկանում ենք, որ շուտ լինեն, բայց պետությունների կյանքը, ազգային կյանքը հազարավոր տարիներով է չափվում։ Հետևաբար այս գործընթացը, որը մի քանի տարի առաջ է սկսվել, ըստ իս` ճիշտ ընթացքով է գնում։ Միշտ աջակցել ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, որովհետև մենք այսպես ասած հատուկ տեղ ունենք հայ աշխարհում։ Մենք ո՛չ արցախահայ ենք, ո՛չ սփյուռքահայ, այլ հայկական այն մասնիկն ենք, որ Ցեղասպանությունից հետո մնացել ենք Թուրքիայում, ապրել ենք Թուրքիայում, լեզու գտել և պահպանել ենք մեր հաստատություններն ու կառույցները մինչև այսօր։

Այլընտրանք չկա, քանի որ խաղաղության դեպքում երկու կողմն էլ շահում են, թշնամության դեպքում` կորցնում։ Լինում է, որ անցյալը պետք է մոռանաս։ Դեռևս ամբողջությամբ չենք կարող մոռանալ, բայց պետք է նորը կերտելու համար նորին դիմես։ Հետևաբար այդ իմաստությունն են ունեցել այստեղի հայերը, և դրա շնորհիվ պահպանել ենք մեր կառույցները, մեր հայկական կյանքը Թուրքիայում։ Սա, օրինակ, դաս է Հայաստանի և սփյուռքի համար։ Նայեք դեպքերին, որոնցից 100 տարուց ավելի է անցել. ո՛չ հայերն են այդ ժամանակվա հայերը, ո՛չ թուրքերն են այդ ժամանակվա թուրքերը։ Հետևաբար նոր պայմաններ են եկել, որոնց համաձայն` պետք է կերտենք մեր քայլերը։ Անցյալի համար չենք կարող ապրել։ Անցյալից դասեր կքաղենք, մենք մեր օրերով պետք է ապրենք, և մեր օրերը ստիպում են, որ կողմերը լավ հարաբերություններ ունենան։ Այսինքն՝ կա՛մ որպես թշնամիներ իրար դեմ կկանգնենք, կա՛մ իրար բարեկամ կդառնանք։

– Դուք` որպես հայ պատրիարք, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ստեղծված իրավիճակը։

– Այսօր տեսակետս շատ հստակ կարտահայտում։ Հայաստանը հատկապես 44-օրյա պատերազմից հետո շատ տարօրինակ քաղաքական շրջան է մտել։ Հարվածը շատ մեծ էր, հետևաբար այդ հարվածից բոլոր պետական կառույցները՝ եկեղեցին, կրթական համակարգը, մամուլը, կուսակցությունները, ամեն ինչ խառնվել են։ Մի փորձարկման օրինակ բերեմ. տարայի մեջ 100 սև ու կամիր մրջյուն են դնում, բոլորը համերաշխ աշխատում են, իրար չեն խառնվում։ Հետո մի կաթիլ են դնում, ու խառնաշփոթ է սկսվում, որովհետև սևերը մտածում են` կարմիրներ են դրել, կարմիրները` հակառակը։

Հայաստանում ընդդիմությունն ու կառավարությունն իրար դեմ պատերազմում են, որովհետև հայ աշխարհին և Արցախին հարվածել են։ Մարդիկ, առանց մտածելու, թե ով է այդ հարվածը տվել, մեղավոր են համարում միմյանց։ Այս համատեքստում մենք կարող ենք դիտարկել կառավարության և Էջմիածնի հակադրությունը։ Անձամբ եկեղեցու և պետության բախում չեմ տեսնում, բայց կա չսահմանված իրավունքների խնդիր։ 30 տարվա նորաստեղծ ՀՀ–ում եկեղեցու և պետության հարաբերությունները հստակեցված չեն։ Այո՛, Սահմանադրության մեջ կա, բայց շատ թույլ է, այսինքն՝ պետության իրավունքները մինչև ո՞ւր են, եկեղեցու իրավունքները՝ ո՞ւր, հստակ չէ։ Մեր աղոթքն է, որ խնդիրներն արագ կարգավորվեն, մենք չունենք այլ բան` Մայր աթոռ ունենք, Հայաստան ունենք։ Երկուսն էլ մեզ համար սրբություններ են։ Այդ բախումներին դրսից նայելը հայերիս սիրտը շատ է ցավեցնում, ուզում ենք, որ դա բուժվի։ Եվ այդ բուժումը կլինի, երբ այդ հաստատություններն իրենց տեղը սովորեն, իրենց տեղը հստակեցնեն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031