Լրահոս
Օրվա լրահոսը

WizzAir-ը բազավորվում է Հայաստանում։ Սա կարեւոր լուր է Հայաստանի համար եւ Կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարեւոր ձեռքբերում. Փաշինյան

Հոկտեմբեր 01,2025 13:04

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը

WizzAir-ը բազավորվում է Հայաստանում։ Սա կարեւոր լուր է Հայաստանի համար եւ Կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարեւոր ձեռքբերում։

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն աշխարհով ճամփորդելու հնարավորություն ունենան, եւ WizzAir-ի նման ավիաընկերությունները բացում են այդ հնարավորությունները սոցիալական ամենալայն շերտերի համար։

Ճամփորդելը, աշխարհը տեսնելն առաջին հերթին ինքներս մեզ ճանաչելու, մեր բոլոր առավելություններն ու թերությունները տեսնելու միջոց է։ Ճամփորդելը, այդ ընթացքում ձեռք բերած իմացությունը ռեսուրս է, որը պետք է ներդրվի Հայաստանի զարգացման մեջ։

Բարի ճանապարհ եւ տպավորություններով հարստացած բարի վերադարձ, սիրելի՛ հայրենակիցներ։

Հ․Գ․ Այս համատեքստում, իհարկե, շատ կարեւոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը, որի շուրջ բանակցությունները գտնվում են ինտենսիվ փուլում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031