Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ինչ կարողանալու է՝ քամելու է, պոկելու է Հայաստանից, մինչեւ ՀՀ-ն՝ իր ինքնիշխանության առումով, կգտնվի թուրք-ադրբեջանական տիրապետության տակ»․ Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 01,2025 13:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝  հայ-ադրբեջանական եւ հայ-ամերիկյան բանակցություններում, որոնք հաջորդել են օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերին, հավանաբար խնդրահարույց հարցեր են առաջացել։ Համենայնդեպս, նա դրանով է պայմանավորում ՄԱԿ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ ԵԽԽՎ պատգամավորին նախատելը՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության համար։ Նա կարծում է, որ իշխանությունն անընդհատ փորձում է քողարկել միջանցքի գոյությունը։

«Որեւէ պայմաններում Նիկոլ Փաշինյանը սրա մասին չէր խոսում, չէր խոսում՝ ցույց տալով, որ բանակցություններում կան խնդիրներ»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը փաստ է։ Բայց եթե խաղաղությունը փաստ է, ընդդիմադիր պատգամավորը տարակուսում է՝ ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահն օգտագործում բառապաշար, որը 1-2 -3 տարի առաջ էլ էր օգտագործում։

Տիգրան Աբրահամյանն ամենը պայմանավորում է նրանով, որ հայ հասարակությանն ամբողջությամբ չեն ներկայացվել հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները։ Ենթադրում է, որ կան գաղտնի պայմանավորվածություններ։

Բացի Ալիեւի փառասիրությունից, Տիգրան Աբրահամյանին մտահոգում է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթղթում հայաստանյան կողմը հստակ չպաշտպանեց իր շահերը՝ ոչ ճանապարհների, ոչ էլ գերիների վերադարձի առումով, մինչդեռ Ադրբեջանը ստացավ առավելագույնը։

«Ադրբեջանն ինչ կարողանալու է՝ քամելու է, պոկելու է Հայաստանից, մինչեւ այն պահը, որ ՀՀ-ն՝ իր ինքնիշխանության առումով, կգտնվի թուրք-ադրբեջանական տիրապետության տակ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ խաղաղության փչված փուչիկը պայթելու է ու դա ՀՀ իշխանությանը մտահոգում է, քանի որ ընտրություններից առաջ հանրությանը իրական խաղաղություն չի կարողանալու ներկայացնել, այլ թուղթ, որի վրա գրված կլինի խաղաղություն։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031