Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վորոնինի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով ռուս գործընկերներին՝ Սիրո Ամիրխանյանը շեշտել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև համագործակցության կարևորությունը երկու երկրների իրավական համակարգերի զարգացման, վերջնական արդարադատության ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության համատեքստում։
Աշխատանքային հանդիպման ընթացքում երկկողմ քննարկում է ծավալվել երեխաների տեսակցությունների, մի ծնողից մյուսին հանձնման կատարողական վարույթի առանձնահատկությունների, ինչպես նաև քաղաքացիներից ստացվող դիմումների ու բողոքների քննության ընթացակարգերի շուրջ։
Սիրո Ամիրխանյանը համոզմունք է հայտնել, որ այս ոլորտներում փորձի փոխանակումը ևս կաջակցի գործընկեր կառույցների միջև համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, համագործակցության նոր ձևաչափերի ստեղծմանը։
Կարդացեք նաև
ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վորոնինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նույնպես կարևորել է գործընկերների կառույցների միջև հեռանկարային համագործակցությունը։
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ