Լրահոս
Օրվա լրահոսը

«Գետինը մտնելու փոխարեն հպարտանում եք ձեր բերած պարտությամբ»․ Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 01,2025 16:30

«Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը բխում է լեգիտիմ հիմքերից, որոնք հրապարակային ձեւով ներկայացվել են, դրա շուրջ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր շրջանակներում կա ձեւավորված կոնսենսուս»,- ԱԺ նստաշրջանում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր, բխում է դրա տրամաբանությունից։ «Կարդացեք ձեր նախընտրական խոստումները, ձեր գրած կառավարության ծրագրերը եւ դուք ինքներդ էլ, թեեւ չեք խոստովանի, սակայն կգտնեք ձեր հարցերի պատասխանը։ Գետինը մտնելու փոխարեն որոշներդ հպարտանում եք ձեր բերած պարտությամբ, ոմանք գլխիկոր Էրդողանի գիրքն են վերցնում, ոմանք ադրբեջանցիներին իրենց հպատակությունն են հայտնում, իսկ ոմանք էլ խորհում են՝ լավ գիտակցելով իրենց արածի ու չարածի քաղաքական պատասխանատվությունը։ Երբեմն ավելի լավ է լռել, քան ի ցույց դնել այն ամայությունը, ինչը տիրում է ձեր քաղաքական էությունում»:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031