«Արդեն շուրջ վեց ամիս է, ինչ ՀՀ երկրորդ քաղաքը՝ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը՝ Վարդանիկը կամ համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս կասկածի տակ դրեց ՀՀ ինքնիշխանությունը։
Գյումրիում այս ընթացքում կատարվել են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, այդ աշխատանքների մեծամասնությունը կառավարության շնորհիվ է իրականացվել։ Եվ հիմա կա մտավախություն, որ այս կլանի ղեկավարը եւ իր թիմը փորձելու են անել ամեն ինչ, որպեսզի այդ աշխատանքները վերագրվեն իրենց՝ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հայտարարություններին առաջինը գյումրեցիները պետք է գնահատական տան։ «Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպե՞ս, քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում։ Եվ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա, որովհետեւ ես կարծում եմ, ո ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք՝ մենք գիտենք, որն այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Եվ մենք պետք է մեխանիզմներ ունենանք՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա հավելեց՝ չի կարող Հայաստանում որեւէ պաշտոնյա կասկածի տակ դնել Հայաստանի անկախությունը․ «Մենք պետք է մեխանիզմներ ունենանք նման դեպքերում, եւ փաստ չէ, որ չունենք, պետք է դիտարկենք։ Նման երեւույթներին պետք է դասել թյուրիմացությունների շարքը, որոնք հընթացս շտկվում են պարզապես»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ