Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե, ըստ ձեզ, պարտությունը հաղթանակ է, ապա ինչո՞ւ են դատվում զինվորականները»․ Արթուր Խաչատրյան

Հոկտեմբեր 01,2025 20:25

«Եթե պարտությունը հաղթանակ է, որովհետեւ, ըստ ձեզ, պարտության արդյունքում մենք չկորցրեցինք մեր անկախությունը, ապա ինչո՞ւ են դատվում այն զինվորականները, որոնք, ըստ այս իշխանությունների, մեղավոր են պարտության մեջ։ Եվ, օրինակ, ինչո՞ւ է ստեղծվել քննիչ հանձնաժողով, որի ոդիսականը ես չգիտեմ՝ ինչպես կավարտվի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Զինվորականները դատվում են, ինչքանով ես կարող եմ մեկնաբանել դատավարական պրոցեսը քաղաքական դիտանկյունից, որովհետեւ ձեր մեկնաբանությունն ընդհանրապես իրականության հետ կապ չունի։ Եթե ձեր մեկնաբանությունն իրականության հետ կապն ունենար, որեւէ մեկը չէր դատվի։ Զինվորականները դատվում են այդ թվում՝ այն պատճառով,որ ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում՝ ձեր գործընկերները, զանգում էին սահմանին կանգնած զինվորականներին, ասում էին՝ ըտեղ ի՞նչ եք անում, եկեք Երեւան, գործ կա անելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Մի հատ էլ ասում են՝ ես եկա պատերազմ սկսեցի, պատերազմ հրահրեցի, պատերազմ հայտարարեցի, փաստորեն 2018 թվի դրությամբ խաղաղություն է եղե՞լ»,- հավելեց Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031