Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա կարևորագույն առանձնահատկություններից է արհեստական բանականության ընդգրկումը որպես առանցքային թեմա

Հոկտեմբեր 01,2025 20:40

Հոկտեմբերի 1-ին Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2025»-ին նվիրված մամուլի ասուլիսը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Emerson-NI Երևանի գրասենյակի ղեկավար Արսեն Առուստամյանը։

Բանախոսները ներկայացրել են հոկտեմբերի 3–5-ը Երևանում և Վանաձորում կայանալիք միջոցառումների այս տարվա առանձնահատկությունները, քննարկումների հիմնական ուղղությունները, ցուցահանդեսում ներկայացվելիք ինժեներական նորարարական լուծումները, գիտահետազոտական նախագծերը, ինչպես նաև Ինժեներական քաղաքում ընթացող ծրագրերը։ Այս տարվա կարևորագույն առանձնահատկություններից է արհեստական բանականության ընդգրկումը որպես առանցքային թեմա։

Ասուլիսի ընթացքում Դավիթ Գասպարյանն, անդրադառնալով պետական ու մասնավոր հատվածների համագործակցությանն, ընդգծել է, որ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ»-ի առաջին երկու օրերն այս տարի կանցկացվեն Ինժեներական քաղաքի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում։ Ըստ Գասպարյանի` սա պետություն–մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից է, երբ պետությունը ստեղծում է ենթակառուցվածքներ, որոնք ծառայում են ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանը։ Նրա խոսքով` նման նախաձեռնություններում պետության մասնակցությունը հատկապես կարևոր է, քանի որ հենց այստեղ են ձևավորվում ապագա քաղաքականությունների ուղղությունները։

Արսեն Առուստամյանը նշել է, որ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ»-ը հարթակ է, որտեղ միջազգային ընկերություններն ունեն հնարավորություն ուսումնասիրելու Հայաստանի ներուժը։  Նա ընդգծել է, որ այն մեկ կազմակերպության նախաձեռնություն չէ, այլ համայնքային գործ՝ մասնագետների համախմբման, ապագա ճարտարագետների ոգեշնչման, խնդիրների բացահայտման և ներդրումների ներգրավման համար։

Բագրատ Ենգիբարյանն, իր հերթին,  նշել է, որ «Ճարտարագիտական շաբաթ»-ի գաղափարը սկիզբ է առել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնից, և միջոցառումների շարքը նպատակ ունի ընդգծել ոչ միայն Երևանի, այլև մարզերի ներուժը։ Նրա խոսքով` գլխավոր նպատակը մասնագիտական քննարկումների միջոցով խնդիրների բացահայտումն ու դրանց լուծման ուղիների որոնումն է, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների համար հարթակի ստեղծումը՝ Հայաստանի հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով։

Ասուլիսի բանախոսների գնահատմամբ՝ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ»-ը հարթակ է պետություն–մասնավոր հատվածի և կրթական համակարգի համար։ Այն ստեղծում է հնարավորություն՝ տեսնելու, շփվելու, գաղափարներ փոխանակելու և համոզվելու, որ Հայաստանն արժանապատվորեն ներկայացված է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա՝ հատկապես փոփոխվող գլոբալ միջավայրում։

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031