Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների օրակարգը

Հոկտեմբեր 01,2025 23:20

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է  Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը:

Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի ռազմավարություններն ու ոլորտային առաջնահերթությունները: Անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված աշխատանքներին:

Հայաստանում կիրառվում է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմը, գործում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը:

Նախարարությունը մշակել է նախագիծ, որը միտված է գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը:

Մարկ Ռիչարդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պատրաստակամ են կիսվելու իրենց երկրում դատաիրավական և արդարադատության ոլորտի առաջադեմ փորձով:

Նախարարը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների օրակարգն ու այս համատեքստում նախարարության կողմից իրականացվող քայլերը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող աշխատանքներն ու ոլորտը լավարկելուն միտված հնարավոր քայլերը:

Կողմերը պատրաստակամություն են  հայտնել զարգացնելու և խորացնելու համագործակցությունն արդարադատության ոլորտում, հատկապես դատական համակարգի անկախության, արդար դատաքննության և դատական կառավարման լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ։

Նախարարը շնորհակալություն է  հայտնել կանադական կողմին՝ համագործակցության և փորձի փոխանակման պատրաստակամության համար, ընդգծելով նման փոխայցելությունների կարևորությունը երկկողմ կապերի ամրապնդման գործում։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031