Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավարությունը կարող է տևել 3-4 ժամ, բայց ընդհանուր հարցաքննությունից տալիս են 1-2 նախադասություն՝ կոնտեքստից առանձնացված». Դավիթ Բաբայանի որդին` Բաքվի շինծու դատավարությունների մասին. 168.am

Հոկտեմբեր 01,2025 22:55

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով՝ գրում էին, թե հայ գերիները Բաքվի դատարանին միջնորդել են՝ որպես վկա հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, ռուս խաղաղապահ գեներալներին, Անջեյ Կասպրչիկին։ Ավելի ուշ այս տեղեկությունները վերահրապարակվել էին նաև հայկական լրատվամիջոցներում։

Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր գերիների «դատավարությանը» ներկա են լինում միայն ադրբեջանական պետական ու իշխանամերձ լրատվամիջոցները, և հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

Բայց օրերս Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն է որդու՝ Տիգրանի հետ հեռախոսազրույցում ու նրա խնդրանքով անդրադարձել թեմային։

168.am-ը «դատավարության» այս և այլ դրվագների մասին մանրամասներ է լսել Տիգրան Բաբայանից։

«Բոլորի համար հասկանալի է, որ տվյալ դատավարությունները կեղծ և շինծու են, և մի քանի անգամ եղել է, որ դատավարությունից ինչ-որ դրվագներ հրապարակեն։ Այսինքն՝ դատավարությունը կարող է տևել 3-4 ժամ, բայց ընդհանուր հարցաքննությունից տալիս են 1-2 նախադասություն՝ կոնտեքստից առանձնացված։

Նույնկերպ էլ վերջին հայտարարություններն են, ըստ որոնց, իբրև հայրս միջնորդել է՝ կանչել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Իրականում դա այդպես չէ․ դատավարության ընթացքում շոշափել են Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ ՄԽ հայտարարարությունները և դրանց հիման վրա ցանկացել են  նոր մեղադրանք առաջադրել, և այդ դատավարության ժամանակ հայրս ասել է՝ եթե ուզում եք այդ հայտարարությունները կցեք գործին, ապա այդ դեպքում ավելի լավ է տեսակապով խոսեք այդ մարդկանց հետ, և այն հարցերը, որոնք ուղղում են իրեն, ուղղեն տվյալ մարդկանց։ Հետո ադրբեջանցիներն արդեն այլ կերպ են դա հրապարակում»,- պատմեց Տիգրան Բաբայանը։

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունն էր գրել, թե Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը միջնորդել է որպես վկա կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031