Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Ղուկասյանը խորը անցյալում է թողել իր հիշողությունները, երբ խոսում է մարդկանց վարկանիշի մասին». Կարեն Սարուխանյան

Հոկտեմբեր 01,2025 23:35

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է.

«Ապագա վիկինգ Վարդանիկը վերահաստատեց իր ազգադավ պնդումները` մեծ արագությամբ մամլո ասուլիս հրավիրելով։

Վարդան Ղուկասյանը, ամենայն հավանականությամբ, խորը անցյալում է թողել իր հիշողությունները, երբ խոսում է  մարդկանց վարկանիշի մասին։

Խոսում է իմ վարկանիշի մասին մի մարդ, երբ 2018թ-ի Խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելով ԱԺ պատգամավորի թեկնածու` Շիրակի մարզում 2 անգամ քիչ քվե է ստացել քան ես։

Խոսում է իմ վարկանիշի մասին մի մարդ, ով վերջին ՏԻՄ ընտրություններում 2,5 անգամ քիչ քվե է ստացել քան «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը, խոսում է իմ վարկանիշի մասին մի մարդ, ով ուղարկել էր իր փեսային (ով հիմա համայնքապետի տեղակալն է)   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ` կուսակցական դառնալու համար ( որ լավ փնտրեմ կարող է դիմումն էլ գտնեմ ), խոսում է իմ վարկանիշի մասին մի մարդ, ով այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ միջնորդավորված ցանկություն է հայտնել ինձ հետ հանդիպելու, բայց իմ կողմից լսելով, որ կարող է գրանցվել և որպես քաղաքացի գալ մեր կուսակցության գրասենյակ և ներկայացնել իր խնդիրը` չի եկել։

Այս մարդը խոսում է իմ վարկանիշի մասին։

Այո, Վարդանիկ, դու Վիկինգ էլ կդառնաս, բայց միայն մեծ բեմերում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031