Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոֆեի բաժակ նայող չեմ, ամեն ինչի էլ պատրաստ եմ, վախ հասկացողությունն էլ իմ մոտ վերացած է»․ Վարդան Ղուկասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբեր 01,2025 23:10

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, իր հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ ամբիոնից իրեն հասցեագրված այն խոսքերին, թե «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպե՞ս, քաղաքական մեթոդներով եւ եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում», ասաց․ «Ես չեմ իջնի իրենց մակարդակին, ես «շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, բայց ես կարող եմ իրենց պատասխանել, բոլորին՝ մեկ առ մեկ։

Ժողովրդի ընտրյալին եթե Հայաստանի Հանրապետության վարչապետն է ասում դուրս շպրտվի, վեց անգամ քաղաքապետ, երկու անգամ Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված մարդուն եթե ՀՀ վարչապետը թիվ մեկ ամբիոնից նմանատիպ խոսք է ասում, ես ուղղակի ուզում եմ ասել հայ ժողովրդին՝ տեսեք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ։

Ինչ մնում է էն հաստագլխին (նկատի ունի ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին, որը հարց տվեց Նիկոլ Փաշինյանին՝ Վարդան Ղուկասյանի մասին), նրա մակարդակին չեմ ուզում իջնել և նրան պատասխանել, ուղղակի մի բան եմ ուզում ասել՝ սրանք, որ էսպես երկու օր է, չորս օր է, հինգ օր է՝ խառնվել են իրար, Վարդան Ղուկասյանը չի իջնում էդ ամբիոնից, սրանք բան ու գործ չունե՞ն։ Էս երկիրը լուրջ խնդիրների մեջ, ամբողջ պետությունը լուրջ պրոբլեմների մեջ կանգնած է՝ և՛ արտաքին և՛ ներքին, էս Վարդան Ղուկասյանը ի՞նչ վատ բան է ասել որ։

Էդ ո՞վ է անկախության, Հայաստանի պետականության հետ կապված՝ որևիցե մի բան ասել։ Երբ որ ես ասում եմ միություն, էդ միությունը պաշտպանելու է Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ-ի պետականությունը, եթե ռուսը, Ռուսաստանը, եթե Ամերիկան կամ որևիցե մի երկիր աշխարհում Հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն անի, իմ ոխերիմ թշնամին կդառնա։ Իմ տեսակը պատրաստ է ազգի համար կռվելու, պայքարելու։ Ես նորից կրկնում եմ իմ խոսքերը՝ Հայոց պետականությունը պահելու համար պետք է մտնենք որևիցե մի միության մեջ, ոչ էն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա նշեց՝ ով Հայոց պետականությունը պաշտպանելու վերաբերյալ իրեն հակադարձի, վատ մեկնաբանություններ գրի, նա թուրքահպատակ է։

« Էսօր աշխարհում կա՞ մի երկիր, որ միություն կազմած չէ, հլը մի անկախ պետություն ասեք, օրինակ՝ Ռուսաստանն այսօր միության մեջ չէ՞, Ամերիկան միության մեջ չէ՞, ասում եք Եվրամիություն, Անգլիան, Գերմանիան, բայց իրենց պետականությունը պաշտպանելով, նույնն ասում է Վարդան Ղուկասյանը, էստեղ էլ ինչ մի հատ բարդ բան եմ ասում, որ դուք չեք հասկանում։

Դուք ոչ թե չեք հասկանում, այլ ուզում եք Հայաստանը դառնա թուրքական վիլլայեթ, որովհետև էրդողաններն ու ալիևները ձեզ հանձնարարական են տվել, որ նմանատիպ մարդկանց երկրի միջից կալանավորեն, արտաքսեն, զրկեն, պետական կառույցներից, հանեն։ Դրա համար դուք էսպես ողբ եք կապել ու ելույթ եք ունենում, որպեսզի ձեր դրսի տերերը տեսնեն, որ դուք աշխատում եք իրենց համար»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Դիմելով ՔՊ-ականներին, Գյումրու քաղաքապետն ասաց․ «Ասում եք ընտրակաշառք, ո՞վ չգիտի, որ դուք եք բաժանել ընտրակաշառքը, լրագրողներդ բոլորդ տեսել եք, որ գծի հետևում ու մնացած տեղերը խանութներ կան, որ մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել։ Ամբողջ քաղաքը խոսում է ձեր ընտրակաշառք բաժանելուց, ես ընդհուպ գովազդ չեմ արել, «Վիվարոյի» ձեր գումարները, ամբողջ հանրապետության ՔՊ-ներին բերել, լցրել էիք էստեղ։

Ես փաստ ունեմ, որ մի տան վրա 57 հոգի մարդ են գրանցել, էդ մարդիկ եկել են ընդունելության, ինձ ասում են՝ պարոն Ղուկասյան, 57 հոգի են գրանցել, սրանք ովքեր են»։

Ըստ Վարդան Ղուկասյանի, Գյումրիում շենքեր կան փլված, բայց ընտրություններին ժամանակ կանգնած են եղել։

Նա հայտարարեց, թե չգիտի՝ ինչ սցենար կզարգանա իր շուրջ, «կոֆեի բաժակ նայող չէ», որ իմանա, բայց չի վախենում, ինչ ուզում են, թող անեն, իր տերն Աստված է։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031