Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, իր հրավիրած մամուլի ասուլիսում, հայտարարեց, որ ինքը ընտրվել է առանց կաշառքի, երբեք չի էլ պատկերացրել, որ ՔՊ-ն այդքան կեղծիքներ պիտի աներ։ Ըստ նրա, քանի որ ՔՊ-ականները դեմոկրատիայից էին խոսում, մտածում էր՝ ճիշտ կպահեն իրենց։
«Ինչ-որ ես տեսա, նախկին երկուսը էսպիսի բաներ չէին արել, էն երկու նախագահները։
Էն օրն էլ Փարաքարի համայնքապետին, էդ խեղճ տղուն խփեցին, սպանեցին ու ասին՝ գիտեք ինչ՝ վենդետա է։ Իրանք նստած նայում են։ Ճիշտ է՝ մահացած քաղաքապետը կոնֆլիկտ ուներ նախկինի հետ, է՜հ, գնում են, նրան դուխ են տալիս պետականորեն, թե չվախենաս, էս կողմ, էն կողմ, էն էլ գալիս, իր գործն անում է, այսինքն՝ իրենք իրենց գործն արեցին ուրիշի ձեռքով, ով չի հասկանում, ամբողջ երկիրը դա է խոսում։
Էդ մարդասպանին էդ ինչ ձևով էին տանում, ոնց որ կինոթատրոն էինն գնում։ Ինձի եկան, ես ինչ էիր արել, քաղաք կառուցող մարդուն գցին գետին, 10-20 հոգով ավտոմատները դրել էին, գցեցին գետին, քացով տվեցին, էս կողմ էն կողմ։
Կարդացեք նաև
Էդ մարդասպանի ձեռքերը բռնած՝ մարդ ու կնգա պես կինո էին գնում, ով չի հասկանում էդքան բանը։ Մենք վերջը օդի միջից հասկանում ենք», -ասաց Վարդան Ղուկասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ