Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, այսօր պատասխանելով Ազգային ժողովում պատգամավոր Կարեն Սարուխանյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն հասեցագրված քննադատություններին, ասաց․ «Ազգային ժողովում վարչապետը նստած, կառավարությունը նստած էն հաստագլուխը (ի նկատի ունի Կարեն Սարուխանյանին), Վարդանիկով է խոսում։ Մի մարդ, որը ազգային հերոսին, պատերազմին ոտքը կտրած Հայոց պաշտպանության նախարարին հետևից ձեռք է քցում, խփում է, ու դա կարող է լինել ձեր թիմի անդամը։
Ու ձեր թիմի անդամներին հլը նայեք, մանավանդ էստեղ ներկայացված, ու դուք դրանց վրա հույս եք դնո՞ւմ, ուզում եք Գյումրիում հաղթանակ ունենաք։ Իհարկե, իմ քաղաքապետ լինելը իրեն հանգիստ չի տալիս, որովհետև ինքն իր կուսակցության մեջ խայտառակվել է՝ որպես նարկոման, Նիկոլ Փաշինյանը տարավ, ստուգեց իրեն, ինքը՝ որպես նարկոման, դուրս եկավ և էդ պրայմերիզ էր, ինչ էր, հարյուր ձայն հավաքեց։ Մեկը, որ հարյուր ձայն հավաքի, ու դա դառնա Գյումրու քաղաքապետ։
Այսինքն արժեքները ոտնահարված են, դրանք ինչ իրավունք ունեն Ազգային ժողովի պատգամավոր լինեին, նայում եմ դրանց մակարդակը, մեկն ասում է՝ լեզուն կկտրեմ, մեկն ասում՝ ականջներդ կկտրեմ, խուժանի պես, ոհմակի պես թափվում են մարդկանց վրա, էս չէ՞ դրանց մակարդակը։ Ես երկու անգամ Ազգային ժողովի պատգամավոր եմ եղել, տեսե՞լ եք նման բան»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ