Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, այսօր պատասխանելով Ազգային ժողովում պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից իրեն հասցեագրված այն խոսքերին, թե «արդեն շուրջ վեց ամիս է, ինչ ՀՀ երկրորդ քաղաքը՝ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը՝ Վարդանիկը կամ համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս կասկածի տակ դրեց ՀՀ ինքնիշխանությունը», ասաց․ «Դրանք հատուկ խոսույթներ են ընտրում, գնում են, սրանց դաստիարակում են, որ ինչ անեն, որ մարդկանց վատաբանեն, ժողովրդի մեջ տարածեն, նրանց ռեյտինգը գցեն ներքև։ Դրանք հատուկ էդպիսի դպրոցներն ավարտած եկել են։ Ինչի՞ որտեղ կա կլան որ, էսօր կլանը ՔՊ-ի կլանն է, պետական կլաններն են, ուրիշ ի՞նչ կլաններ, ինչի երկրում նմանատիպ բաներ կա՞ն»։
Ըստ Վարդան Ղուկասյանի, ոստիկանության վիճակագրության համաձայն՝ ամենահանգիստ տեղը համարվում է Գյումրին։
«Դուք չե՞ք տեսնում էսքան կրակոցները, որտեղ են կլանները, իրենք եթե իրար չխառնեն, չգան ջահելներին իրար դեմ հանեն, էստեղ շատ լավ մարդիկ ապրում են, շատ հանգիստ, շնորհքով»։
Ըստ նրա, ՔՊ-ականները վախ են ապրում, գիտի, որ ընտրություններ լինեն, վերջից առաջին տեղը կընկնեն, հետևաբար գնում և Նիկոլ Փաշինյանին սուտ-սխալ տեղեկություններ են տալիս, որ հետագայում ասեն՝ Վարդան Ղուկասյանին չպաշտոնազրկեցիր, դրա համար մենք կրվեցինք։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ