Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ եթե փորձեն իր հետևից ընկնել, ամբողջ աշխարհով մեկ պիտի խայտառակվեն։
«Ամբողջ աշխարհով մեկ ինձ էնքան զանգեր են գալիս հայերի կողմից, էնքան են ինձ հարգում, գնահատում, հասկանալի է, ես կապերի մեջ եմ բոլորի հետ, սրանք թե պլինդուզի մակարդակին են, պլինդուզից կիջնեն ներքև, կխայտառակվեն։
Հետո սա Գյումրին է, չմտածեն, թե եպիսկոպոսին, որ տարել, պահել են, մարսել են։ Ես օրինակ՝ Միքայել արքեպիսկոպոսին որ նայում եմ, հասկանում եմ, որ իրենք ոչ մի բանի սրբություն չունեն։ Մենք մինչև էսօր որ տեսնում ենք նմանատիպ համազգեստ հագած հոգևորականի, մենք չենք նայում՝ մեջը ով է, մենք նայում ենք համազգեստը և գիտենք, որ նրանք մեր բարեխոսներ են երկրի վրա առ Աստված։ Իրենք աղոթում եմ մեզ համար, մեր մեղքերին թողություն են խնդրում։
Բերել էդ համազգեստով էդպիսի եպիսկոպոսին կանգնեցրել, ասում են՝ ամբաստանյալ, ո՛չ չափ ունեն, ո՛չ տակտ ունեն, էլ սրանց ինչ ասեմ, ինչ բնութագրեմ, սրանց կարելի է բնութագրե՞լ, հոգևորն են դատում օդի մեջ։
Կարդացեք նաև
Մարդն ասել է, որ ամբողջ ժողովուրդը իրենց դավաճան է ասում, էսօր ժողովուրդն ի՞նչ է ասում իրենց՝ ամբողջ ՔՊ-ին, գիշեր-ցերեկ ուր գնացին, բղավեցին՝ դավաճան։ Էդ մարդն էլ ելավ, էդ խոսքերն ասաց, իրավունք չունե՞ր էդ մարդը, երկու տարի առաջ բան է ասել, դուք ինչ որ ասել եք, ձեր խոսքերը հանեք ջրի երես, դուք ավելի սարսափելի բան եք ասել ու արել, քան մեր եպիսկոպոսները», -ասաց Վարդան Ղուկասյանը։
Նա նաև նշեց, որ օգտվելով խոսքի ազատությունից՝ իր կարծիքն է հայտնել այն մասին, որ Հայաստանը կարող է լինել միութենական կազմում։
«Եթե չեք ուզում միություն կազմի երկիրը, Ռուսաստանը մեզ պաշտպանի, ուրիշ եվրոպական մի հատ երկիր կա՞, որ ասի՝ մենք գալիս ենք, ձեզ պաշտպանում ենք, օրինակ՝ Ֆրանսիան, Ամերիկան, Անգլիան, ասեն՝ մենք էստեղ բազա կդնենք, մենք էստեղ զորք կիջեցնենք, հլը մի հատ երկրի անուն տվեք, որ պաշտպանում է , իսկ ռուսն ասում է՝արեք, մտեք էդ միության մեջ, ատոմային երկիր կսարքեմ»։
Նա նշեց՝ մեկը իր պետականության ու անկախության մասին բան խոսի, առաջին հերթին իր ոխերիմ թշնամին կդառնա, անձնական թշնամին։
Վարդան Ղուկասյանը նաև դժգոհեց, որ գրություն է ուղարկում վարչապետին, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանում է, թե իրավունք չունեք, պիտի ուղարկեք մարզպետարան։
«Ասում են՝ մարզպետարանով պտի խոսեք վարչապետի հետ, հլը չինովնիկության ինչպիսի աստիճան են սրանք որդեգրել ու սրանց կարելի է վստահել ու հավատա՞լ, որ սրանք դեմոկրատ մարդիկ են։
Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը ոտնահարողը դուք եք, Արցախը դուք եք տվել, Հայաստանի հողերը դուք եք տվողը, Հայաստանի դրոշը փոխողը դուք եք, Արարատ լեռը հանող դուք եք և էսօր ով հայրենասեր է, բանտում է, ով հայրենիքի անուն է տալիս, ճշմարտության ջատագով է, ամեն ինչ անում եք էդպիսի մարդկանց գլխին»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Նա նաև ասաց, որ մոտ օրերս ՀՀ կառավարությանը դատի կտա, անկախությունից ի վեր չի եղել այս երկրում այդպիսի քաղաքապետ, որը կառավարությանը դատի տա։ Պատճառն այն է, որ Գյումրի քաղաքի բյուջեից 85 միլիարդ դրամ են տանում կառավարության բյուջե, վերադարձնում են 4 միլիարդ դրամը, մինչդեռ 27-30 միլիարդ դրամ պիտի տային։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ