Ընդդիմադիր պատգամավորներ Թագուհի Թովմասյանը եւ Աննա Գրիգորյանը հայցադիմում են ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ որպես զրպարտչի։
Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում Թովմասյանը պահանջում է Արթուր Հովհաննիսյանից հրապարակային ներողություն, զրպարտության հերքում եւ 9 միլիոն դրամի ոչ նյութական վնասի փոխհատուցում. դատավորը Աննա Շիլաջյանն է:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Հովհաննիսյանը կոպիտ ու վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել ընդդիմադիր գործընկերոջ հասցեին։ Իշխող խմբակցության պատգամավորի խոսքերը ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ հանրային լայն շրջանակներում դժգոհություն առաջացրին, եւ բոլորը, բացի ՔՊ-ից, միաբերան դատապարտեցին Արթուր Հովհաննիսյանին։
Պատգամավորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Հովհաննիսյանին հրապարակային ներողություն խնդրել վիրավորական խոսքերի համար եւ հերքել, որ Թովմասյանը Հյուսիսային պողոտայում 4 բնակարան չունի, ՔՊ քարտուղարը ստել է։
Կարդացեք նաև
Արթուր Հովհաննիսյանի դեմ այս տարվա հունիսին դատարան էր դիմել նաեւ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա էլ պահանջում է հերքել Հովհաննիսյանի՝ մայիսի 12-ի ելույթի ժամանակ արված արտահայտությունը թե՝ «կնայեք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ, կտեսնեք ՀԷԿ-երը»։ Գրիգորյանը, հերքումից զատ, պահանջում է նաեւ 3 մլն դրամ փոխհատուցում, քանի որ երբեք ՀԷԿ չի ունեցել եւ Արթուր Հովհաննիսյանը զրպարտել է իրեն։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում