«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտել է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները. պատերազմի հանգամանքները ուսումնասիրող 210 էջանոց զեկույցը նա չի տրամադրել հանձնաժողովի անդամներին, ինչի հետեւանքով նրանք զրկվել են Կանոնակարգով ամրագրված՝ հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքից։
ԱԺ Կանոնակարգի Հոդված 25-ը («Քննիչ հանձնաժողովի զեկույցը») հստակ սահմանում է.
«1. Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:
2.Եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստում զեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով հատուկ կարծիքը»:
Կարդացեք նաև
Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամներից Հայկ Սարգսյանը, Քրիստինե Պողոսյանը, նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հաստատեցին, որ զեկույցը երբեք չեն տեսել։ Իսկ Արմեն Խաչատրյանն ու Գուրգեն Մելքոնյանը չպատասխանեցին մեր հեռխոսազանգերին:
Այսպիսով՝ Անդրանիկ Քոչարյանը փաստացի խախտել է Կանոնակարգի պահանջները. զեկույցը պահվել է գաղտնի ոչ միայն հանրությունից, այլեւ հանձնաժողովի անդամներից։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում