Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե Ալիեւը հայտարարություններն անում է, որ մենք կոշտ արձագանքենք, եւ սրվի իրավիճակը. Դավիթ Դանիելյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 02,2025 10:31

Հարցազրույց Սյունիքի մարզից ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ

– Նիկոլ Փաշինյանը հստակ եւ կոշտ չարձագանքեց նաեւ Ալիեւի՝ Հայաստանը կապիտուլացնելու մասին խոսքին, այդ ինչպե՞ս, ի՞նչ պայմանավորվածությունների հիման վրա է նման հայտարարություն անում, եթե չկա պայմանավորվածություն: Տարակուսելի չէ՞ Փաշինյանի մեղմ պատասխանը։

– Գուցե այդ հայտարարություններն արվում են, որ մենք կոշտ արձագանքենք, եւ սրվի իրավիճակը նաեւ հողի վրա, եւ ես կարծում եմ, որ վարչապետն ըստ արժանվույն է պատասխանել, այո, մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, եւ այդ ֆոնին վարչապետը շատ ճիշտ խոսքեր հնչեցրեց։ Ես հավատում եմ խաղաղությանը, որովհետեւ Տեղ գյուղում կրակոցների ներքո գիշերում էի գյուղացիների հետ, եւ դժվար էր բազմաթիվ հարցերի պատասխանները տալ, բայց օրեր առաջ այնտեղ էի, դրոշ պետք է բարձրացնեինք, միջոցառում անեինք, վարչական ղեկավարներից մեկը հումորով պատմեց, որ՝ պարոն Դանիելյան, մի ժամանակ մտածում էինք, որ թուրքերը չկրակեն, հիմա ասում ենք՝ եղանակը վատ է, չենք կարող միջոցառում անենք, բայց գոհ ենք` թող եղանակը վատ լինի, բայց չկրակեն։ Այսինքն, գոնե գիտենք մի տեղանք, որ հստակ կրակոցներ չկան, գոնե այդտեղ խաղաղություն կա։

– Դե, դա տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, նախ՝ որ Ալիեւը հասել է իր ուզածին՝ միջանցքին, ու էլ ինչո՞ւ կրակի։

– Չէ, չէ, հիմա ունենք մի իրավիճակ, երբ մեկ տարի 7 ամիս հակառակորդի կրակոցից զոհ չունենք, խաղաղությունը հենց այդպիսի իրադարձություններով է սկսում զարգանալ, սահմանազատում, սահմանագծում կլինի, կհասկանան` որտեղից է սկսվում Հայաստանը, որտեղ է Ադրբեջանը, այդ ժամանակ կլինի մեծ խաղաղությունը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031