Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն այդ իշխանությունը հայտարարում էր, որ Արցախի հարցի համար չունի մանդատ, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մանդատ ունի Մինսկի խումբը լուծարելու. Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 02,2025 10:50

Կան փորձագետներ, ովքեր պնդում են, որ եթե Հայաստանից որոշակի ընդվզում լիներ, եթե ընդդիմադիր կուսակցությունները, Արցախի իշխանությունները, որոշ կառույցներ դիմում-նամակներ հղեին ԵԱՀԿ նախագահություն, Մինսկի խումբը կարող էր չլուծարվել:

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Մենք բոլորին նամակներ ուղարկել ենք` դեսպանատների միջոցով, այժմ նամակների բովանդակությունը հստակ չեմ մտաբերում, սակայն դեռ այն ժամանակ, երբ Փաշինյանն ու Ալիեւը հայտարարեցին, որ պատրաստվում են Մինսկի խումբը լուծարել, այդ ժամանակ ենք դիմել նամակներով: Մենք տվյալ երկրներից շատերի հետ ունենք նաեւ ձեւավորված բարեկամական խմբեր, սակայն արդյունքը եղավ այն, ինչ եղավ: Հայաստանի իշխանությունը բոլորին տեռորի է ենթարկում: Նրանք մեղավորներ կարգելու բացառիկ տաղանդ ունեն, բնականաբար, ոչ մի երկիր չի ուզում հայերից ավելի հայ լինել եւ դեռ մի բան էլ վատամարդ դուրս գալ: Նույն այդ իշխանությունը հայտարարում էր, որ Արցախի հարցի համար չունի մանդատ, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մանդատ ունի Մինսկի խումբը լուծարելու եւ որոշելու մեր` բոլորիս ճակատագիրը»:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն էլ ասաց. «Իհարկե, դիմել ենք, բայց պարզ է, որ իրենք լսում են պետություններին, իրենց կառույցներին, այլ ոչ թե մեզ: Գրեթե բոլոր անդամ երկրներին դիմել ենք, օրինակ, հենց Ֆինլանդիային, որը ԵԱՀԿ գործող նախագահն է: Մենք պահանջել ենք Մինսկի խումբը չլուծարել, սակայն այն լուծարվել է: Պարզ է, որ այդպես էլ պիտի լիներ: 2020-2021 թվականներին, երբ Ադրբեջանը հարցերն իր համար լուծված համարեց, օգտագործելով վետոն չթողեց ԵԱՀԿ բյուջե որդեգրվի առհասարակ: Այնտեղ տող կար հենց Մինսկի խմբի համար: Մարդիկ էլ արդեն հոգնել էին: Արդեն Հայաստանն էլ դիմեց, էլ ի՞նչ խնդիր կա: Իրենց համար այդ խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ է, սակայն մենք բազմիցս ասել ենք, որ Մինսկի խմբի ձեւավորման պատճառը միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտը չէ, այնտեղ կա արցախահայերի եւ Արցախի անվտանգության եւ իրավունքների հարց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031