Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը չհրապարակվեց, հղում անելով ընթացակարգային նորմերով սահմանված ժամկետներում չտեղավորվելուն:
44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցն էլ չի հրապարակվում, ԱԺ նախագահի որոշմամբ՝ հղում անելով արդեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի բացասական եզրակացությանը:
Չէ, «առաջընթացն» ակնհայտ է. առաջին դեպքում պատճառը ներկայացվեց որպես ձևական, իսկ երկրորդ դեպքում պատճառը բովանդակային է:
Կարդացեք նաև
Բայց էական է արձանագրել՝ երկու դեպքում էլ քաղաքական կամքը՝ հաշվետու կառավարում ապահովելու բացակայում է. մի դեպքում թաքցրած, երկրորդ դեպքում բացահայտ կերպով:
Եվ հիմա հասարակությունը պետք է գաղափար կազմի հանգամանքների մասին ամբողջ զեկույցը իմացողների՝ ըստ քաղաքական նպատակահարմարությամբ ներկայացրած պատառիկներով:
Հաշվետու և թափանցիկ կառավարումը Ազգային ժողովի մակարդակում այս կարևոր հարցում բացակայում է: