Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՄԱԿ-ի ամբիոնից գերի բառը չեք հնչեցնում, հարց է առաջանում՝ ձեզ արգելվա՞ծ է այդ բառն օգտագործել»․ Քրիստինե Վարդանյան

Հոկտեմբեր 02,2025 12:24

«Պարզ բան ենք ասում, ասում ենք՝ էդ թղթով մի խաբեք, որ խաղաղություն եք բերել։ Ասում է՝ մի տարի է՝ չեն կրակել, ուրեմն խաղաղություն է։ Սուտ եք ասում, մի տարի, հինգ տարի չկրակելը չի նշանակում, որ խաղաղություն է, ինչպես 2020-ից առաջ չկրակելը կամ քիչ կրակելը չէր նշանակում, որ խաղաղություն է»,- ԱԺ նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Քրիստինե Վարդանյանը հավելեց․ «Պարզ հարց եմ ձեզ տալիս՝ եթե ասում եք՝ խաղաղություն ենք բերել, բացատրեք, Ադրբեջանը ի՞նչ է զիջել այդ բանակցություններում։ Ինքնիշխանությունն ի՞նչ պոզով-պոչով կենդանի է, մի հատ կնկարագրե՞ք։ Կարո՞ղ է ինքնիշխանությունը հակադիր է նրան, որ քո երկրի տարածքում թշնամական զորքեր չկան։ Դուք էնքան ինքնիշխան եք, որ ձեզ արդեն արգելվել է միջազգային ամբիոններից օգտագործել գերի բառը։ Եթե էդքան ինքնիշխան եք, ի՞նչ է նշանակում գերի կարճ բառի փոխարեն օգտագործել «երկարամյա կոնֆլիկտի արդյունքում անազատության մեջ հայտնված անձինք»։ Եթե ՄԱԿ-ի ամբիոնից դա չեք ասում՝ հարց է առաջանում՝ ձեզ արգելվա՞ծ է գերի բառն օգտագործել»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Արման Եղոյանն ինձ ասում է՝ մեզ ընտրել են, որ Դաշնակցության դեմ պայքարենք։ Հայ ժողովուրդը տենց ընտրությո՞ւն է արել։ Ես վստահ եմ, որ Էրդողանն ու Ալիեւը ձեզ ընտրել են, որ Դաշնակցության դեմ պայքարեք, շնորհակալություն անկեղծության համար»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031