ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Քվեարկությանը մասնակցել է 61 պատգամավոր, որոնք բոլորը կողմ են քվեարկել Հռիփսիմե Հունանյանի թեկնածությանը։
Նշենք, որ նրա թեկնածության հարցը երեկ խորհրդարանում քննարկվեց լարված մթնոլորտում։ Ընդդիմադիր պատգամավորներն ընդգծել էին այն հանգամանքը, որ Հռիփսիմե Հունանյանը չունի համապատասխան կրթություն՝ այս պաշտոնում առաջադրվելու համար․ նա մասնագիտությամբ բուժքույր է։
Հռիփսիմե Հունանյանն իր ելույթում ասել էր․ «Իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Մենք մի կողմից ուզում ենք միջին մասնագիտական կրթությունն արդիականացնել, որ ավելի շատ մարդիկ ունենան միջին մասնագիտական կրթություն, մյուս կողմից ասում ենք, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն, այդպես ո՞նց է լինում։ Շատ էլ, որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատություն, բայց ես անընդհատ սովորել եմ։ Հոգատարություն է թաքնված այս փոքրիկ կենսագրության հետեւում, սեր է թաքնված, հարգանք է թաքնված»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ