Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի վերաբերյալ ոչ միայն առերեւույթ պետական դավաճանության, նաեւ առերեւույթ սահմանադրական կարգը տապալելու մասին կասկածներ կան»․ Արծվիկ Մինասյան

Հոկտեմբեր 02,2025 12:54

«Այն ժամանակ միջազգայնորեն ճանաչված սահմանն իրավարար վճիռն էր, որը տվեց Վիլսոնը։ Եվ հիմա, երբ դուք անընդհատ միջազգայնորեն ճանաչված իրավական սահման արտահայտությունն եք օգտագործում, պարոն Եղոյան, հատկապես դուք, որ եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովն եք ղեկավարում, գոնե էդ մասով մի քիչ խորացեք՝ ոչ միայն թյուրիմացություններից զերծ մնալու, այլ նաեւ կյանք է, հետագայում ստիպված չլինեք սրբագրել ձեր ասածները»,- ԱԺ նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե ինքը տեղյակ չէ, որ Արծվիկ Մինասյանն առերեւույթ պետական դավաճանության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, նա ասաց․ «Ես մի քանի անգամ եմ այս ամբիոնից ասել, որ պաշտոնապես ներկայացրել ենք հաղորդում Նիկոլ Փաշինյանի եւ բարձրաստիճան այլ անձանց կողմից առերեւույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասով։ Ավելին, այստեղից հարցեր ենք տվել Նիկոլ Փաշինյանին։ Երեկ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանն իր պատրաստակամությունն է հայտնում, ես միայն ողջունում եմ եւ հորդորում, որ իրավասու մարմինները պատշաճ ընթացքավորեն այս ամենը»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել։ «Ես օրինական պահանջ եմ դնում եւ ասում եմ՝ իրավապահ մարմիններ, դուք չեք կատարել ձեր գործողությունները։ Եվ պահանջ եմ դնում քաղաքական մեծամասնության առաջ՝ եթե իրավական պետություն եք ուզում, ինչո՞ւ դուք չեք միանում այս պահանջին, թող քննի, թող պարզի, թող իրավական գնահատական տա այդ արարքներին»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Մինասյանը նշեց, որ ոչ միայն առերեւույթ պետական դավաճանության, նաեւ առերեւույթ սահմանադրական կարգը տապալելու մասին կասկածներ կան։

«Եվ այդ կասկածները կարիք ունեն լրջագույն իրավական գնահատականի։ Հպարտորեն հայտարարում եք չորրորդ հանրապետության մասին, կարո՞ղ եք նկարագրել երրորդ հանրապետությունը, որ դուք հերոսաբար տապալում եք եւ ստեղծում եք չորրորդը։ Կամ եթե չեք տապալում, դադարեցնում եք երրորդ հանրապետության գոյությունը, եթե դուք երրորդ հանրապետությունը որպես պետություն ասում եք՝ չկա այլեւս, չորրորդն ենք ստեղծում, սա սահմանադրական կարգի տապալման ուղիղ հայտարարություն է։ Դուք հասկանո՞ւմ եք, որ եթե որեւէ հանրապետության գոյություն դադարեցնում եք՝ ստեղծելով նորը, նշանակում է՝ դուք այն հանրապետության, որի Սահմանադրության շրջանակներում եկել եք իշխանության, այդ հանրապետության դեմ եք գործել։ Դուք որ բառերն օգտագործում եք, իրավական առումով գոնե նախնական ուսումնասիրություն չեք անո՞ւմ։ Ձեր հայտարարություններն իսկապես առերեւույթ պարունակում են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներ՝ ուղղված ՀՀ սահմանադրական կարգի դեմ»,- հայտարարեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031