Լրահոս
Օրվա լրահոսը

Հետևողական լինել Ադրբեջանի վարած քաղաքականության նկատմամբ. Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն

Հոկտեմբեր 02,2025 13:09

Հոկտեմբերի 2-ը ուժ չգործադրելու միջազգային օրն է՝ հաստատված ՄԱԿ-ի կողմից 2007 թվականին։ Օրվա խորհուրդը ևս մեկ հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ կիրառված բռնի ուժի տարբեր դրսևորումները՝ դրանց դատապարտման և հետագա բռնությունների կանխարգելման նպատակով։

ՄԱԿ-ը, ընդունելով հիշյալ փաստաթուղթը, կոչ է անում անդամ պետություններին հաշվի առնել մարդու հիմնարար իրավունքները և պայքարել ցանկացած տեսակի բռնության դեմ՝ վերահաստատելով ֆիզիկական և հոգեբանական բռնություն չկիրառելու սկզբունքը, որը պետք է լինի պետությունների փոխհարաբերությունների և հասարակությունների խաղաղ գոյատևման հիմքում։ ՄԱԿ-ն ընդգծում է նաև, որ հանդուրժողականությունը և մարդու իրավունքների հանդեպ անվերապահ հարգանքը փոխկապակցված են և ամուր հիմք բռնության դեմ պայքարի մշակույթի ձևավորման և գործարկման խնդրում։

Կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը, հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ պետություն և քաջ գիտակցելով բռնությունից զերծ մնալու կարևորությունն ու այն մատնանշող միջազգային պայմանագրերի իրավական ուժը, չի հրաժարվել ուժի կիրառման և այն փառաբանող քաղաքականությունից, որի հետևանքով խախտվել է ՄԱԿ-ի կողմից ուժի կիրառման կանոնադրական արգելքը, հրահրվել են պատերազմներ, թիրախավորվել են խաղաղ բնակավայրեր, երեխաներ և քաղաքացիական անձինք, ոչնչացվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, վախի, խոշտանգումների, բռնությունների համակարգված կիրառմամբ հարյուր հազարավոր արցախահայեր զրկվել են իրենց պատմական հայրենիքում ապրելու և արարելու հիմնարար իրավունքից, ինքնությունից, համայնքային կյանքից, պատմական գերեզմանոցներից և պատմական ժառանգությունից։ Հստակորեն կարելի է արձանագրել նաև, որ Բաքվի բանտերում պահող հայ գերիները նույնպես ենթարկվել են ֆիզիակական և հոգեբանական բռնաճնշումների, խոշտանգումների և մարդու իրավունքների համատարած խախտումների։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը միանում է ուժի կիրառումն արգելող օրվա խորհրդին և հորդորում միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի անդամ պետություններին հետևողական լինել Ադրբեջանի վարած քաղաքականության նկատմամբ, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը ամողջապես հայաթափվեց՝ իր հողի վրա թողնելով հազարավոր տարիների մշակութային և պատմական հարուստ ժառանգությունը։

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031