ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ մաեստրո Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը։
Ծրագրում հնչեցին հայտնի երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում՝ Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ը, Դմիտրի Շոստակովիչի Ջութակի կոնցերտ №1-ը և Գուստավ Մալերի 4-րդ սիմֆոնիան։ Երեկոյի յուրահատուկ պահերից էր նվագախմբի մենակատար, ջութակահար Պավել Միլյուկովի ելույթը։
«Մաեստրո Վալերի Գերգիևի համերգները միշտ առանձնահատուկ իրադարձություն են, որոնք հանդիսատեսին նվիրում են դրական զգացողություններ։ Մենք ուրախ ենք աջակցել նման նախաձեռնություններին, որոնք արվեստն ու մշակույթը հասանելի են դարձնում ավելի լայն լսարանի», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։
ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն աջակցում է Հայաստանում մշակութային նախագծերին և նախաձեռնություններին։ Դրանց թվում են՝ համագործակցությունը միջազգային ARMMONO թատերական փառատոնի հետ, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին աջակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային գրադարանների գրքային ֆոնդերի համալրմանն ուղղված Newmag BOOK DONATION երկարաժամկետ ծրագիրը։ Բանկը պարբերաբար հանդես է գալիս որպես արվեստի և մշակույթի զարգացմանն ուղղված միջոցառումների հովանավոր։
Կարդացեք նաև
Նշում:
Վալերի Գերգիևը ժամանակակից ամենաազդեցիկ դիրիժորներից մեկն է, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր։ 1988թ․–ից հանդիսանում է Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: