ԱԺ «Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը եւ չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում ՔՊ ներկայացրած հայտարարության նախագիծն է։
Հերթական նստաշրջանում քվեարկությունների ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ 20 րոպե ընդմիջում են վերցնում՝ ներկայացնելու իրենց առաջարկությունները։ Ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմադիր պատգամավորները չեն եկել դահլիճ։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց․ «Ես ուզում եմ արձանագրել, թե ինչ տեղի ունեցավ․ 20 րոպե առաջ «Հայաստան» դաշինքը հայտարարեց 20 րոպե ընդմիջում, որ իբրեւ թե իրենք քննարկեն եւ ներկայացնեն իրեն դիրքորոշումը, բայց իրենք այդպես էլ չվերադարձան։ Ինչո՞ւ, որովհետեւ իրենք գիտեին, որ այս քվեարկությունից անմիջապես հետո մենք ունենալու ենք ՔՊ խմբակցության կողմից ներկայացված խաղաղության հաստատման վերաբերյալ նախագծի քննարկումը։ Եվ իրենք, քանի որ միշտ փախել են խաղաղությունից, հասկացան, որ եթե քվեարկեն, ապա այդ պահին պիտի լքեն դահլիճը։ Եվ պատրվակ բերեցին քվեարկության համար վարման կարգ վերցնելը, որպեսզի փախնեն եւ հարցի քննարկման ժամանակ այստեղ չգտնվեն։ Արձանագրում ենք, որ ընդդիմությունը, երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, փախնում է, մեռած է ձեւանում, ամեն ինչ անում է, որ որեւէ կերպ խաղաղության հետ չառնչվի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց․ «Չէ, բայց զավեշտ է, ասում է առաջարկություններ կներկայացնենք։ Ես իմ կարծիքը պիտի ասեմ՝ սա Մանուշակ մանկապարտեզին բնորոշ գործելաոճ է, խայտառակություն է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ