Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եք՝ մեզ նվաստացնում է այս խաղաղությունը, ի՞նչն է նվաստացնում, որ սահմանում գտնվող գյուղի բնակիչն արդեն տո՞ւն է սարքում»․ Գեղամ Նազարյան

Հոկտեմբեր 02,2025 16:04

«Մենք տարօրինակ ազգ ենք, ես չեմ տեսել մի ազգ, որն այսքան բուռն քննարկի՝ խաղաղություն ուզում է, թե չէ, գոհ է խաղաղությունից, թե չէ»,- ԱԺ արտահերթ նիստում ՔՊ ներկայացրած «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ես բոլոր նրանց եմ դիմում, ովքեր անուն են դնում խաղաղությանը, ինչ-որ կերպ ուզում են մարդկանց մոտ ներշնչել, որ սա խաղաղություն չէ։ Հեչ եղե՞լ եք բանակում երեխա ունեցողի ծնող, քեռի, հորեղբայր, հորքուր, մորքուր, որոնք ամեն անգամ կես մարդ չէ, 0,1 մարդ էին դառնում, երբ իրենց երեխան 15 օրով պետք է մարտական հերթապահության լիներ։ Ես չեմ խոսում պատերազմի մասին, մարտական գործողությունների մասին, ես խոսում եմ այն խաղաղության օրերի մասին, որ ասում էինք՝ խաղաղություն է եղել էսքան տարի։ Բա ձեր կարծիքով՝ էսքան շատ ուռուցքային հիվանդությունները, սիրտ-անոթային հիվանդությունները որտեղի՞ց են, հենց այդտեղից են»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հիմա անուն եք դնում, ասում եք՝ մեզ նվաստացնում է այս խաղաղությունը, ի՞նչն է նվաստացնում, որ սահմանում գտնվող գյուղի բնակիչն արդեն տո՞ւն է սարքում, մտածում է ֆերմերային տնտեսություն հիմնելու մասի՞ն»,- հավելեց Գեղամ Նազարյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երբ երեխան գնում է ալպինիստական ճամբար, ժայռամագլցման և այլն ծնողը ատամները ամուր սեխմած է ապրում… Մի բան պահում է նրան ամուր` գիտի, որ երեխան լավ պատրաստվել է, լավագույն սպորտային գործիքներն ունի ու իր խմբի ղեկավարը պատասխանատու ու լավ ալպինիստ է ինքը: Երբ երեխան վերադառնում է, ծնողը ինքն էլ է ուժեղացած դուրս գալիս այդ օրերի ապրումներից: Ու այսպես են լուծում այդ հարցը ոչ տարօրինակ ազգերը: Ուժեղանում, հզորանում:
    Տարօրինակությունը մեր ազգի նրանում է, որ 5000 երեխա գիտակցաբար մահվան (ոչ թե պատերազմի) տարած վարչապետը ոչ մի պատասխանատվություն (5 տարի է անցել) չի կրում արածի համար և Դուք իրեն վստահում եք խաղաղության օրակարգը: Պարադոքս: Ոչ մի այլ ազգ Ձեզ պես չի ձևակերպում խնդիրը: Եթե խնդիրը սխալ է ձևակերպված, այն չունի լուծում: Ես մասնագետ եմ:
    ‘Սահմանում ապրող բնակիչը (չե՞ք թույլ տալիս Ձեզ ասել ‘հայը’) տուն է սարքում, մտածում է ֆերմայի տնտեսություն հիմնելու մասին’, նույն տան, ֆերմայի մասին է մտածում սահմանի այն կողմը վրան խփած, սպասող ազրբժանցին: Եվ ինչո՞ւ է այս վիճակը շարունակվում: Որովհետև սուտը թույլի զենքն է: Ու այսպես կոչված վարչապետը սուտ սպասելիքների պատկերներով հռչակում է նշաձողերի իջեցում… Վերջերս մի աբսուրդ բան էլ հրամցրեծ. ‘մեր խոսույթում չենք ունենա զանգեզուրի միջանցք’: Հաջորդը կլինի ‘մեր խոսույթում չենք ունենա Արարատ, 1915,…’ Կարդացե՞լ եք Ջ. Օրվել:
    Այո, տարօրինակ ազգ ենք` 2018-ից ի վեր ստի պղպջակի մեջ են դրել հային ու, ի միջի այլոց, աղավաղում են ամուր, հպարտ ու խիզախ երեխա, սերունդ գաղափարները:
    Շատ ափսոսում եմ, որ Ձեզ կարիք եղավ այսպիսի բաներ հիշեցնել (որովհետև Ձեր որդին հաստատ այսպես կզրուցեր Ձեզ հետ):
    Այս ռեժիմը շուտով տապալվելու է, փորձում եք փրկել, և դա 2020-ին 5000 զավակ կորցրած մարդու տարօրինակ, բայց անքննելի իրավունքն է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031