Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատարի տեղակալը կարգադրել է շպարել զինծառայողի աչքի շրջանում վնասվածքը, հանցագործության մասին չի զեկուցել. ինքնասպանության հասցնելու դեպքի վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հոկտեմբեր 02,2025 18:06
zinvor hamazgest

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային երկու զինծառայող նույն զորամասի ժամկետային զինծառայողի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու եղանակով վերջինիս անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության։

Մասնավորապես՝ երկու զինծառայողները տարբեր պատճառներով պարբերաբար սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել Ս.Հ.-ի հասցեին, այնուհետև խմբով դաժան վերաբերմունք են դրսևորել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ զինծառայողի դեմքին առկա մարմնական վնասվածքը նկատել է ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը, որը պարզելով, որ նշված վնասվածքները պատճառել են զորամասի երկու զինծառայողները, հանցագործության դեպքի մասին սահմանված կարգով չի զեկուցել, այլ դրա փոխարեն՝ կարգադրել է զինծառայողի աչքի շրջանում առկա վնասվածքը շպարել:

Այսպիսով, երեք անձի՝ վերը նկարագրված գործողությունների հետևանքով Ս.Հ.-ն իրեն ամրակցված ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթով արձակել է երկու կրակոց՝ գործելով ինքնասպանություն:

Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), մեկ անձի նկատմամբ՝ 549-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը):

Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031