Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տեսնում ենք հանրային վստահության անկում ինստիտուտների նկատմամբ եւ բեւեռացման աճ». Հռիփսիմե Գրիգորյան

Հոկտեմբեր 02,2025 23:23

Ելույթս ԵԽԽՎ-ում «Կուսակցություններն ու ժողովրդավարությունը» բանաձեւի քննարկմանը.

Շնորհակալություն, պարոն նախագահ:

Քիչ հավանական է, որ որեւէ մեկը չնկատի կամ չմտահոգվի ժողովրդավարության անկմամբ, որին այսօր բախվում են երկրները ոչ միայն Եվրոպայում, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում։ Եվ կուսակցությունները կենսական նշանակություն ունեն մարտահրավեր նետելու այս գործընթացին: Անշուշտ, ես խոսում եմ այն կուսակցությունների մասին, որոնք կիսում են ժողովրդավարությանը վտանգի շուրջ մտահոգությունները, այլ ոչ նրանց, որոնք հենց ստեղծում են այդ սպառնալիքները։ Մենք տեսնում ենք հանրային վստահության անկում ինստիտուտների նկատմամբ եւ բեւեռացման աճ։ Վստահությունը վերականգնելու համար կուսակցությունները պետք է մարմնավորեն վստահություն եւ թափանցիկություն։

Վերջին տարիներին իմ երկրի խորհրդարանը ընդունել է մի շարք օրենսդրական փոփոխություններ ինչպես կուսակցությունների մասին օրենքում, այնպես էլ ընտրական եւ քրեական օրենսգրքերում՝ կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքարի, ավելի մեծ թափանցիկության եւ ներառական մասնակցության ապահովմանը միտված։

Քննարկվող բանաձեւի ռեկոմենդացիաների թվում են առաջնորդության եւ թեկնածուների ընտրության թափանցիկ, մասնակցային մեխանիզմների ներդնումը։ Խոսելով իրավական պարտավորությունից դեպի իրական կյանքում իրականացման մասին՝ կարևոր եմ համարում հիշատակել իմ կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» վերջերս կայացած համագումարը, որի ընթացքում կուսակցության վարչության 20 անդամներն ընտրվեցին կուսակցության մոտ 1000 պատվիրակների կողմից, ինչին նախորդել էր մրցակցային ներքին քարոզարշավ՝ բոլորի համար արդար, թափանցիկ եւ խիստ կանոններով:

Ինձ համար մեկ այլ նվաճում է իմ կուսակցության ընտրական ցուցակներում քվոտաների ներքին կանոնադրական ապահովումը, համաձայն որի ՏԿ խորհրդներում տարբեր սեռերի ներկայացվածությունը պետք է լինի առնվազն 70/30  տոկոս, եւ մենք դեռ աշխատում ենք՝ բարելավելու սա:

Մինչ մեր կուսակցությունը պահպանում է ֆինանսավորման թափանցիկության վերաբերյալ իրավական դրույթները, խորհրդարանական որոշ կուսակցություններ, կարծես, շրջանցում են այդ դրույթները, եւ հենց այս օրերին կրկին քննարկումներ են ընթանում այս խնդիրը լուծելու համար առկա օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Եվ վերջապես, մեր դեռևս երիտասարդ կուսակցությունում երկար ժամանակ քննարկվող ներքին վարքագծի կանոնագիրքը շուտով կընդունվի:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հրաշալի զեկույցի համար, Ինգյերդ: Ինչպես յուրաքանչյուրս մեր կուսակցության ներսում, այնպես էլ համատեղ՝ մենք կարող ենք վերականգնել վստահությունը քաղաքական կուսակցությունների նկատմամբ, եւ հետեւաբար՝ ամրապնդել ժողովրդավարությունը:

Շնորհակալություն:

 

Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031