Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ անեկդոտն էլ այն է, որ պատգամավոր այս աղջիկը հպարտանում է, որ բարձրագույն կրթություն չունի. «ՉԻ»

Հոկտեմբեր 03,2025 10:32
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Խորհրդարանում քվեարկությանը մասնակցած 61 պատգամավորից նրա օգտին կողմ է քվեարկել… 61 պատգամավոր:

«ՉԻ». Հիշենք այս աղջկան, քանի որ մեմերի ու անեկդոտների հերոս դառնալու բոլոր նախադրյալներն ունի:

Այն, որ նման կարևոր պաշտոնում ընտրվում է կրթություն չունեցող անձը, արդեն անեկդոտ է:

Երկրորդ անեկդոտը, իհարկե, այն է, որ ՔՊ պատգամավորների շարքերում չի գտնվել գոնե մեկը, որը խիզախություն ունենար դեմ, կամ գոնե ձեռնպահ մնալ այս աղջկան կողմ քվեարկելուց: Ինչքան ինքնիշխանությունից են գոռում, այնքան ավելի բոլշևիկ են դառնում:

Երրորդ անեկդոտն էլ այն է, որ այս աղջիկը հպարտանում է, որ բարձրագույն կրթություն չունի: Ասում է. «Իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն»: Հա հեչ, հենա, ձեր շեֆն էլ բարձրագույն չունի, ոչինչ, հիմա երևի մոդան դա է:

Այս տեմպերով գնա, վաղը սրանք արդեն մանկապարտեզ հաճախելու տեղեկանքով կդառնան ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի կամ ԿԲ նախագահ: Ո՞վ է ասել, որ բոլորը պիտի դպրոց գնան:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից:

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031