«ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից», անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիրքորոշումներին՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«ՉԻ»․ Բայց ինչո՞ւ միայն հայտարարություններ անողներին, պետք է դուրս շպրտել նաև ՀՀ ինքնիշխանության դեմ կոնկրետ գործողություններ անողներին։ Մեզ, օրինակ հայտնի են դեպքեր, երբ ինչ-որ մեկը Հայաստանի անունից փաստաթուղթ է ստորագրել և ՀՀ տարածքի շատ կոնկրետ հատվածում ՀՀ պետական գործառույթներն «արտապատվիրակել», այլ կերպ ասած՝ կոնկրետ այդ տարածքում գործել է ՀՀ ինքնիշխանության դեմ։
Հանրությունը հազիվ թե դեմ լինի, եթե որպես պատիժ՝ այդ ինչ-որ մեկին ոչ թե ամբողջովին, այլ մասա՛մբ դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից։ Օրինակ՝ դուրս շպրտենք միայն ականջները, մատը, որը թափ էր տալիս ընդդիմության վրա, կամ «ուրիշ բանը», որը սպառնում էր թափ տալ անհրաժեշտության դեպքում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: