Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

Հոկտեմբեր 03,2025 11:22

«Ազգ». ՎԳԻԿ-ի արխիվների թվայնացման ընթացքում հայտնաբերվել է համաշխարհային կինոյի դասական Սերգեյ Փարաջանովի «Անդրիեշ» թեզիսային ֆիլմը, որը երկար տարիներ համարվում էր կորած։ Այս մասին հաղորդվել է ՎԳԻԿ-ի կայքում։

Փարաջանովը ավարտել է ՎԳԻԿ-ի Ի. Ա. Սավչենկոյի ռեժիսորական արվեստանոցը: «Անդրիեշ» ֆիլմը նկարահանվել է 1952 թվականին Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում՝ մոլդովացի և խորհրդային գրող և բանաստեղծ Էմիլիան Բուկովի համանուն պոեմի հիման վրա:

ՎԳԻԿ-ի աշխատակիցները Անդրիեշն անվանում են «սենսացիոն գտածո»։

«Ֆիլմը <…> երկար ժամանակ համարվում էր կորած և բազմաթիվ ենթադրությունների տեղիք տվեց ականավոր ռեժիսորի կարիերայի սկզբի վերաբերյալ։ Նորահայտ աշխատանքը լուծում է բազմաթիվ վիճահարույց հարցեր և ցույց է տալիս, որ Սերգեյ Փարաջանովի պոետիկ լեզուն աշխարհահռչակ «Մոռացված նախնիների ստվերները» (1964) ֆիլմում սկսել է զարգանալ նրա՝ ՎԳԻԿ-ում սովորելու տարիներին», – ասվում է համալսարանի հայտարարության մեջ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031