Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա տեղի կունենա առաջիկայում»․ Սարգիս Խանդանյանը՝ «Թուրքական ավիաուղիների»՝ հայաստանյան շուկա մուտքի մասին

Հոկտեմբեր 03,2025 12:13

«Թուրքական ավիաուղիները» օրերս հայտարարել էր դեպի Երեւան չվերթներ սկսելու մասին՝ կախված հնարավորություններից եւ շուկայական պայմաններից։

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց, որ «Թուրքական ավիաուղիների»՝ հայաստանյան շուկա մուտքի հարցը տասնյակ տարիներ քննարկվել է, բայց միշտ քաղաքական նպատակով ավիաընկերությունը Հայաստան մուտք չի գործել։

«Եթե հիշում եք, հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ մամուլի հաղորդագրության մեջ կար նաեւ այդպիսի նշում, որ ավիափոխադրումների ոլորտում պետք է ակտիվացնել համագործակցությունը։ Եվ, ահա, տեսնում ենք, որ «Թուրքական ավիաուղիները» արդեն հայտնել են, որ սկսում են թռիչքներ դեպի Երեւան։ Չգիտեմ, թե սա երբ կլինի, որովհետեւ այնտեղ տեխնիկական եւ իրավական հարցեր կան, բայց դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Խանդանյանի խոսքով՝ Թուրքիայի հետ այլ պայմանավորվածություններ էլ կան այդ հանդիպման արդյունքում, մասնավորապես, ակադեմիական փոխանակումների, փոխվստահության ամրապնդման միջոցառումների եւ այնի վերաբերյալ։ «Իմ համոզմամբ՝ որեւէ խնդիր չկա, որպեսզի հարաբերություններն ամբողջ ծավալով կարգավորվեն։ Եվ մենք այս առումով սպասում ենք թուրքական կողմի գործուն քայլերին, որովհետեւ ՀՀ եւ Թուրքիայի միջեւ չկան հարաբերությունների կարգավորման համար խոչընդոտներ»,- հավելեց Խանդանյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031