Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի հանքում աշխատում է 550 մարդ, 400 միավոր ծանր տեխնիկա․ Հայկ Ալոյան

Հոկտեմբեր 03,2025 15:08

Օգոստոսից Ամուլսարի հանքի տարածքում մեկնարկած շինարարությունն ակտիվ փուլում է, 500-550 մարդ աշխատում են, նաեւ մոտ 400 ծանր տեխնիկա է աշխատում․ լրագրողների հետ զրույցում ասաց «Լիդիան Արմենիա» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

«Հիմնական հանգույցների շինարարությունն ընթանում է»,- ասաց Հայկ Ալոյանը՝ հավելելով, որ փորձում են ամենն անել, որպեսզի շինարարությունը հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվի։ Եկող շաբաթվանից շինարարական աշխատանքները կշարունակվեն 24/7 ռեժիմով։ Աշխատանքների ավարտի հստակ ժամկետներ Հայկ Ալոյանը չի նշում, ասում է՝ դրանք ամիսներ կտեւեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայկ Ալոյանը մասնակցում էր այսօր Ծաղկաձորում ընթացող «Հանքարդյունաբերություն եւ էներգիա․ միջազգային միտումները եւ Հայաստանի ներուժը» ֆորումին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031