Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծաղելի են հնչում 8000 կՎտ/ժ-ի հավելագրման մասին ՔՊ-ականների հայտարարությունները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե

Հոկտեմբեր 03,2025 15:45

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Զուտ փաստեր. վերջին օրերին ՀԷՑ-ի մասնաճյուղերի որոշ տեղամասերում իրականացվող՝ թիրախային վերահսկողության եւ հասցեական ստուգայցերի արդյունքում արձանագրված հավելագրումները, որպես կանոն, արված էին մի շարք բյուջետային հիմնարկների վրա։

Սակայն այսօր ի՞նչ պարզվեց. ՀԷՑ-ի տվյալ ստորաբաժանումների համապատասխան «մասնագետները» կամ «մասնագիտական խմբերը» #իրենց_ձեւով շուրջ 8.320 կՎտ/ժամ չափով հավելագրումներ են արել նույնիսկ ՀՀ-ում տեղակայված թիվ N զ/մ-ի հաշվին»։

ՀԷՑ վերահսկողական կոմիտեն հայտնում է. «2025 թվականին՝ մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը, «ՀԷՑ» ՓԲԸ մասնաճյուղերում Դավիթ Ղազինյանի աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է սխալ հաշվառման կամ հավելագրման ընդհանուր առմամբ 95 457 կՎտ*ժ-ի անհապատասախանություն, որի համար ընկերության 51 աշխատակից ենթարկվել է պատասխանատվության կամ ազատվել աշխատանքից:

Ծիծաղելի են հնչում 8000 կՎտ*ժ-ի հավելագրման մասին ամպագոռգոռ հայտարարությունները ՔՊ-ականների կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031