«Սա բարդ հարց է», -Ստրասբուրգում «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասում է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։ Իսկ հարցը հետեւյալն էր՝ ի՞նչ միջնորդություն կարող է ունենալ ԵԽԽՎ-ն Բաքվի բանտում գտնվող հայ գերիներին ազատ արձակելու համար։
«Դուք գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ ունենք տարօրինակ հարաբերություններ։ Եվ ես դա տարօրինակ եմ անվանում, որովհետեւ իմ ընտրվելու առաջին օրը հենց այն օրն էր, երբ մենք վիճարկեցինք Ադրբեջանի լիազորությունները», – ասում է ԵԽԽՎ նախագահը։
«Բոլորը գիտեն, որ մենք մեծ ջանքեր ենք գործադրել Ադրբեջանին հետ բերելու համար, բայց պայմաններով, ոչ թե պարզապես նրանց մեզ հետ ունենալու համար։ Որովհետև ի՞նչ իմաստ ունի կառույցում ունենալ անդամ պետություն, որը չի ենթարկվում, չի կատարում, չի հետևում, չի հարգում սկզբունքներից ոչ մեկը։
Հիմնական խնդիրներից մեկն այն էր, որ նրանք թույլ չտվեցին մեզ այցելել Բաքվի բանտարկյալներին։ Նրանք թույլ չտվեցին մեզ այցելել, ինչպես հիշում եք, Լաչինի միջանցք։ Մենք խնդրել ենք տեսնել ձերբակալված մարդկանց, և պարոն Ալիևի պատասխանը եղել է՝ ոչ։ Եվ հետո, հաջորդ քայլն այն էր, որ նրանք ընդհանրապես չէին ցանկանում, որ մենք այնտեղ գնայինք, ուստի նրանք ցուցակ կազմեցին անուններով՝ 76 անուն ( որոշմանը կողմ քվեարկածները-ԽՄԲ), ներառյալ ինձ` հայտարարելով պերսոնա նոն գրատա։ Եվ, ուրեմն, էլ ի՞նչ կարող ենք անել»,- շեշտեց Թեոդորոս Ռուսոպուլոսը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: