Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը
Վարչապետի, պատգամավորի և բարձրաստիճան ցանկացած պաշտոնի (անկախ քաղաքական լինել-չլինելուց) հավակնելու իրավունք պետք է ունենան միայն համապատասխան բարձրագույն կրթություն և մասնագիտական փորձ միաժամանակ ունեցող անձինք:
Մեր ու մեր երեխաների կյանքի և ճակատագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը պետք է վստահվի միայն այս պահանջներին համապատասխանող անձանց: