Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել դիրիժոր Էպիֆանիո Կոմիսի ղեկավարմամբ

Հոկտեմբեր 03,2025 16:34

«Արմենիա» 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը մեկնարկեց Ալեքսանդր Սպենդիարյանի Օրորոցայինով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր իտալացի դիրիժոր Էպիֆանիո Կոմիսը։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ Փառատոնն ամեն տարի Երևանում հյուրընկալում է անվանի երաժիշտների, որոնց հետ հանդիպումը մեր մայրաքաղաքում եզակի հնարավորություն է դառնում ոչ միայն տեղացիների, այլև մեծ թվով երաժշտասեր զբոսաշրջիկների համար։ Փառատոնը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Երեկոյի ընթացքում երաժշտասերները ունկնդրել են նաև Ռոբերտ Շումանի Դաշնամուրի կոնցերտը՝ 3 մասից։ Էպիֆանիո Կոմիսը հանդես է եկել և՛ որպես դիրիժոր, և՛ որպես մենակատար։ Նա մեծ ճանաչում է վայելում որպես դաշնակահար և որդես դիրիժոր։ Էպիֆանիո Կոմիսը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Հանդես է գալիս հեղինակավոր նվագախմբերի հետ, զբաղվում է նաև  մանկավարժությամբ։

Էպիֆանիո Կոմիսը խոստովանուոմ է, որ մենակատարի ու դիրիժորի դերերի համատեղումն իրոք հեշտ չէ։ Մաեստրոն ընդգծում է. «Երբ դիրիժոր ես, գիտես, որ մենակատարը բարձրանում է բեմ ու անում է իր գործը։ Այս դեպքում բավականին հետաքրքիր է։ Ասես աշխատես կամերային կազմի հետ։ Երբ սովորաբար 4-5 երաժշտական գործիք է լինում, և աչքերով կարողանում ես կոնտակտի դուրս գալ նրանց հետ։ Սա յուրահատուկ զգացողություն է՝ կոնտակտի մեջ լինել նվագախմբի հետ ու նվագել միասին։ Իսկապես առանձնահատուկ բան է»։

Համերգը եզրափակվել է Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031