Region Monitor. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մի շարք բարձրաստիճան առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել վերանայել հարաբերությունները և քննարկում սկսել Վրաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու ձգտումներին վերաբերող բոլոր հարցերի շուրջ։
«Մենք հնարավորություն ունեցանք անմիջականորեն խոսել ավելի քան 30 առաջնորդների հետ, և մենք բոլոր այդ առաջնորդների հետ խոսեցինք մեր ազգային շահերի, Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների վերանայման անհրաժեշտության և հեռանկարների մասին։ Մենք հանդիպումներ ունեցանք Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարների հետ։
Հարաբերությունների վերաբեռնումը մեր բարձրացրած հիմնական հարցերից մեկն էր, չնայած նրանց կողմից նույնպես նախաձեռնություններ եղան վերանայել հարաբերությունները և քննարկում սկսել Վրաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու ձգտումներին վերաբերող բոլոր թեմաների շուրջ. լավ է, որ մենք դրական ազդակներ ենք տեսել այս ամենում»,-ասել է Վրաստանի վարչապետը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: