Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը:
Երկօրյա ֆորումին մասնակցում են Կառավարության, հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնագետներ, ներդրողներ, փորձագետներ։
Իր ելույթուն նախարարն ընդգծել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը երկրի տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին. այն արդյունաբերության և արտահանման մեջ կարևոր դերակատարում ունեցող ճյուղերից մեկն է։
«Հայաստանի Հանրապետությունը հանքարդյունաբերության ոլորտում որդեգրել է կայուն զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասարակշռված տնտեսական զարգացումը։ Արդեն իսկ առկա են դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու եւ կայուն հանքարդյունաբերություն»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է շարունակել ներդրումները ժամանակակից տեխնոլոգիաներում՝ նվազեցնելու ածխածնի արտանետումները, խնայելու ջրային ռեսուրսները եւ վերականգնելու ընդերքօգտագործումից խաթարված էկոհամակարգերը։
Կարդացեք նաև
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն