Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական վարկածը առավոտ շուտ ոնց հնչեց, մենակ էդ ուղղությամբ է գնում. Գաբրիել Կիրակոսյան

Հոկտեմբեր 03,2025 17:26

-Ո՞նց կարող է սա դժբախտ պատահար լինի: Ինչո՞վ են ապացուցել, մենակ կառավարության նիստում արված հայտարարությա՞մբ, որ էդպես էլ գործը մտավ դատարան: Պաշտոնական վարկածը առավոտ շուտ ոնց հնչեց, մենակ էդ ուղղությամբ է գնում,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազատի կացարանի հրդեհի գործով զոհված զինծառայողներից Հայկի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

 

Մեր զրուցակիցն ասաց, որ նախաքննական մարմնին մի շարք հանգամանքներ են խնդրել, որ դիտարկեն, օրինակ՝ ծռված մահճակալները. «Առաջարկել ենք, եկեք փորձագետ կանչենք, թող նայի, այդ մահճակալների ծռվելու համար ի՞նչ ջերմաստիճան էր պետք: Ոչ մի բանի ուշադրություն չեն դարձնում: Էն, որ ասում են՝ ես ասում, ես լսում եմ, այ էդ վիճակն է: Ես համոզված եմ, որ այդ մահճակալների ծռվելը եղել է շատ-շատ բարձր ջերմաստիճանի արդյունքում, որովհետեւ վերեւից էլ հող է թափել, բայց երեխեքը մոխրացած վիճակում են: Այսինքն՝ ինչ ջերմաստիճան է եղել, որ նույնիսկ հողը չի պահել երեխեքին, որ էդ աստիճանի այրվել են»:

Զոհվածի հայրը նաեւ ասաց, որ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ-ի) աշխատակցից հետաքրքվել է ՝ մահճակալները հանելո՞ւց են ծռվել, թե երբ իրենք մտել են կացարան, արդեն ծռված են տեսել, ի պատասխան լսել է, որ տեղերում մահճակալները շարված են եղել ու ծռված:

-Էս բարդակի մեջ, էս իշխանության կառավարության օրոք գործի բացահայտում չեմ տեսնում, – հավելեց զոհվածի հայրը:

Էլեն ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031