Լրահոս
Օրվա լրահոսը

«ETERNIA» շոուի տոմսերի արժեքի շուրջ «Tashir Arena»-ի մեկնաբանությունը

Հոկտեմբեր 03,2025 17:41

««Tashir Arena»-ի մամուլի ծառայության մեկնաբանությունը

«ETERNIA» շոուի տոմսերի արժեքի շուրջ հրապարակումների առիթով հարկ ենք համարում նշել հետևյալը:

Ներկայացման տոմսերը գնային լայն շրջանակ ունեն՝ սկսած 5 000 դրամից։ Այս մոտեցումը յուրաքանչյուր, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքի համար հնարավորություն է ստեղծում ընտրելու հարմար տարբերակ և շոուին ներկա լինելու մատչելի գնով։

Բացի այդ, մշակվել է արտոնությունների և զեղչերի ճկուն համակարգ՝ նախատեսված հանդիսատեսի տարբեր խմբերի համար։ Մինչև 5 տարեկան երեխաները կարող են անվճար մուտք գործել՝ ծնողի հետ զբաղեցնելով նույն տեղը։ Մինչև 12 տարեկան երեխաների համար գործում է 30% զեղչ, որն ամրագրված է նաև ուսանողների և Արցախի մարտական գործողությունների վետերանների համար։
Խմբային այցելությունների դեպքում նախատեսված է մինչև 20% զեղչ։

Այսպիսով, «արտոնյալ» տեսակի տոմսերի նվազագույն արժեքը կազմում է 3 500 դրամ։

Ավանդաբար հատուկ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի սոցիալական խոցելի խմբերին ու ընտանիքներին: Նոր Arena-ի առաջին հանդիսատեսներն օգոստոսի 18-ին Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ դարձան անապահով ընտանիքների երեխաները, բազմազավակ ընտանիքների երեխաները, արցախցի ընտանիքները, ինչպես նաև հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների և ռազմական գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների երեխաները:

Նրանց համար կազմակերպվեց բարեգործական համերգ՝ «Երեխաները՝ երեխաներին» խորագրով։ Շարունակելով այս ավանդույթը՝ մինչեւ պաշտոնական հանդիսավոր բացումն «ETERNIA» շոուի առաջին հանդիսատեսները դարձյալ կլինեն սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաները՝ Հայաստանի բոլոր մարզերից։

Սոցիալական աջակցությունն ու բարեգործությունը մշտապես եղել և շարունակում են մնալ «Տաշիր» խմբի գործունեության հիմնարար ուղղություններից։

Մենք հետևողականորեն կզարգացնենք սոցիալական ծրագրերը՝ նոր Arena-ն դարձնելով ուրախության ու տոնի վայր բոլոր երեխաների և ընտանիքների համար՝ անկախ նրանց հնարավորություններից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031