Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբազանի եւ մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախեւառաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը։ Չէ՞ որ հենց իր զավակների գլխին է ճոճվում յաթաղանի վերածված երկաթե մուրճը. Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 03,2025 18:50

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Անաստվածներն ու անհայրենիքներն իրենց սատանեական խրախճանքի մեջ են՝ ինքնահաստատվելով աստվածասեր եւ հայրենատեր մարդկանց ճակատագրերի հաշվին։

Միքայել սրբազանի եւ մյուս քաղբանտարկյալների մասին այսօր առավոտյան, մինչեւ դատավճիռը խոսել էի միջազգային հավաքի ընթացքում՝ նաեւ սեփական օրինակի վրա բացատրելով, թե ինչպես է պոպուլիստ Նիկոլը վերածվել նոր սերնդի բռնապետի։

Հոգու խորքում բոլորը ամեն ինչ շատ լավ հասկանում են։

ԵՄ անդամության փուչիկը եւ Թրամփ-ուղին ծխածածկույթ են դարձել երկրի ներսում ռեպրեսիաների նոր ալիքի համար, յուրահատուկ ինդուլգենցիա։

Սրբազանի եւ մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախեւառաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը։

Չէ՞ որ հենց իր զավակների գլխին է ճոճվում յաթաղանի վերածված երկաթե մուրճը։

Ազատությու’ն Միքայել սրբազանին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031