Լրահոս
Օրվա լրահոսը

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի վերանորոգման նախագծային աշխատանքներում արձանագրվել են մի շարք թերություններ

Հոկտեմբեր 03,2025 18:05

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» և ««Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներ: Նախարարը շրջել է հաստատությունների տարածքներում, հետևել շինարարական և նախագծման աշխատանքների ընթացքին։

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի վերանորոգման նախագծային աշխատանքներում արձանագրվել են մի շարք թերություններ, որոնց կապակցությամբ նախարար Արսեն Թորոսյանը հստակ հանձնարարականներ է տվել՝ կարճ ժամկետներում շտկել դրանք և ապահովել իրականացվող աշխատանքների բարձր որակը։

Այցի ընթացքում նախարարը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի, վերականգնողական և այլ ծառայությունների շարունակական բարելավումը՝ ընդգծելով նրանց կարողությունների զարգացմանն ու ինքնուրույն կյանքի հմտությունների ձևավորմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031