Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վարույթներ էր հարուցել սպառողների հետ կնքվող որոշակի ժամկետով (6 ամիս, 1 տարի և այլն) միանալու պայմանագրերում այդ ժամկետի ինքնաբերաբար երկարաձգման պայման սահմանված լինելու առնչությամբ։ Վարույթների քննության արդյունքում ընդունված որոշումներով մի շարք կարևոր արձանագրումներ են արվել։
Մասնավորապես՝
- Սպառողը պետք է հնարավորություն ունենա պայմանագիր կնքելու պահին ընտրելու՝ ցանկանում է, որ այն ինքնաբերաբար երկարաձգվի, թե ոչ։ Օրինակ՝ եթե բաժանորդը կնքում է 12 ամսով ինտերնետ ծառայության մատուցման պայմանագիր, որում նախատեսված է ինքնաբերաբար երկարաձգման հնարավորություն, ապա նա նաև պետք է հնարավորություն ունենա հրաժարվելու դրանից հենց պայմանագրի կնքման պահին։
- Եթե պայմանագրով նախատեսված է ինքնաբերաբար երկարաձգում, ապա սպառողը պետք է ողջամիտ ժամկետում առարկություն ներկայացնելու հնարավորություն ունենա, ընդ որում պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած պահի կարող է հայտնել, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։
- Սպառողը պետք է նախապես իրազեկված լինի՝
- Ե՞րբ է ավարտվում պայմանագիրը,
- Ի՞նչ ժամանակահատվածում կարող է առարկել պայմանագրի ինքնաբերաբար երկարաձգման դեմ,
- Եթե չառարկի, պայմանագիրը ի՞նչ ժամկետով է երկարաձգվելու։
- Պայմանագրի երկարաձգումից հրաժարումը չպետք է սպառողից պահանջի ավելի շատ ջանքեր, քան պայմանագրի կնքումը։ Օրինակ՝ եթե նախատեսված է պայմանագրի կնքում առցանց եղանակով, ապա սպառողից չի կարող պահանջվել, որպեսզի նա երկարաձգումից հրաժարվելու համար պարտադիր ներկայանա ընկերության գրասենյակ։
Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով.
Կարդացեք նաև
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով