Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտյան ոչ մեկը չգիտեր, որ ԱԺ-ում հայտարարության նախագիծ է լինելու». Գառնիկ Դանիելյանը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության մասին

Հոկտեմբեր 03,2025 19:55 Share

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու երկու սրբազանների՝ Միքայել Աջապահյանի, Բագրատ Գալստանյանի ու եւս 17 արդարների դատավարությանը՝ ասաց. «Սկսեմ երեկվա դատական նիստից:

Փաստաբան Խուդոյանը եւ մնացած փաստաբանները շատ առարկայական ներկայացրեցին այն իրավիճակը, որ ստեղծվել է, մանրամասն անդրադարձան կեղծ դրվագներին, որի մեջ մեղադրվում են Սրբազան պայքարի մասնակիցները եւ առաջնորդները: Հարցումներ ուղղեցին մեղադրող կողմին եւ դատավորին, թե ինչի մեջ են մեղադրվում: Նրանք խոսել են, որ իշխանափոխությունից հետո այն մարդիկ, որոնք դավաճանություն են գործել, պետք է ենթարկվեն պատասխանատվության, քննարկել են տարբեր երկրներում պատժի մեթոդները:

Ուզում եմ հիշեցնել, որ ես ԱԺ-ում ընթերցել եմ սրբազանի նամակը, որում հստակ հարցեր կային: Եվ այդ հարցերի պատասխանները չկան: Քանի օր անցել է՝ ձայնները կտրած, բերանները ջուր առած են: Աղաղակող ապօրինություն է: սուտ ու կեղծիքն էլ չափեր ունի, բայց սրանք անցել են բոլոր սահմանները»: ՀՅԴ պատգամավորը հավաստիացրեց, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այս կեղծ դատական գործը կազմելուն, ժամանակը կգա եւ այդ մարդիկ պատժի առաջ են կանգնելու:

Գառնիկ Դանիելյանը անդրադարձավ նաեւ ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության ընդունմանը: «Դա հապճեպորեն, ոտքի վրա ընդունված նախագիծ է: Առավոտյան ոչ մեկը չգիտեր, որ ԱԺ-ում հայտարարության նախագիծ է լինելու:

Առավոտյան 9:30 խորհրդի նիստ են անում, բերում, թուղթը դնում, ասում են՝ սա է, ժողովուրդ ուրախացեք: Ինչի՞ վրա ուրախանան: Ձեր հերթական պարտությունն արձանագրելո՞ւ: Ի՞նչ կա այդտեղ ուրախանալու: Ուրախացողը՝ ուրախանում է: Ադրբեջանցիները ուրախանում են: Դուք ինչի՞ վրա եք ուրախանում: Ոչ ադրբեջանցիներն են օկուպացված տարածքներից հետ գնացել, ոչ ռազմագերիներն են ազատ արձակվել, պատանդառված 191 մեր հայրենակիցները այնտեղ են ու դուք նրանց հարազատներին ՊՆ-ի առջեւ քաշքշում էիք:

ԱԱԾ պետն էր գնացել Բաքու: Միայն մի բանի համար պետք է գնաս Բաքու: Որ այնտեղից գերիներ բերես, եթե ոչ ամբողջը, ապա մի զգալի մասին»,-ասաց ընկեր Դանիելյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031