ԲԴԽ-ն մերժեց դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհուրդ էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն։ Այսօր կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման եզրափակիչ նիստն էր։