Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է, որով ոտնահարվեց Միքայել Սրբազանի խոսքի և կրոնի սահմանադրական ազատությունը». Արման Թաթոյան

Հոկտեմբեր 03,2025 23:50

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերշ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը քաղաքական հրահանգով ակնհայտ խտրական քրեական հետապնդման ու ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետեւանք է:

Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է, որով ոտնահարվեց Միքայել Սրբազանի խոսքի և կրոնի սահմանադրական ազատությունը, դրսևորվեց անթաքույց խտրականություն։

Այս ամենն իշխանությանն անհրաժեշտ էր Եկեղեցին հեղինակազրկելու ու այդ ճանապարհին Եկեղեցու դեմ Կառավարության ղեկավարի նախաձեռնած քաղաքական արշավի արհեստական հիմքեր ստեղծելու համար։

 

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031