Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը գլխավերեւում մուրճը թափահարում է ճիշտ այն հետագծով, որով Ալիեւը՝ հայերին սաստող իր բռունցքը․ «Հայացք Երեւանից»

Հոկտեմբեր 05,2025 10:00

Հատկանշական է, որ ոստիկանների մեծ թիվ սովորաբար ունենում են խիստ կասկածելի, անհեռանկար ու ավտորիտար երկրները: Ըստ ՄԱԿ-ի մի հրապարակման, տարբեր երկրների միջին վիճակագրական հաշվարկներով՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում ոստիկանության շուրջ 300 աշխատակից: Բայց քանի որ «մերն ուրիշ է», ՀՀ-ում այդ թիվն ընդհուպ մոտենում է 1000-ին, այսինքն՝ երեք անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը:

Հիմա գանք վերը հնչեցված հարցին: ՀՀ-ում ոստիկանների թիվը մեծ է, ֆինանսավորումը՝ աննախադեպ բարձր, բայց հանցագործությունների թիվն աճում է: Ո՞րն է պատճառը: Բանն այն է, որ ՀՀ ոստիկանության հիմնական գործառույթը հանցագործությունների կանխարգելումն ու բացահայտումը չէ, այլ կառավարող վարչախմբի հարատեւության պահպանումը եւ այդ վարչախմբի դեմ ցանկացած զանգվածային կամ ոչ զանգվածային հավաքների չեզոքացումը՝ թեկուզ արյան գնով: Իսկ ոստիկանի արհեստավարժության, որակի, բարեպաշտության մասին խոսելն ավելորդ է՝ մասնավորապես սեւ եւ կարմիր բերետավորների դեպքում, որոնք իրականում ոստիկանական լիազորություններ ունեցող ջարդարարներ են:

Նիկոլի մուրճը անբացատրելի խորհուրդ ունի: Ոմանք ասում են պարզապես թալիսման է, որ իրեն հաջողություն է բերում, ինչպես 2021-ի հունիսյան ընտրություններում: Ուրիշները՝ թե ուժի եւ բռնության խորհրդանիշ է՝ պատրաստ ցույց տալու յուրաքանչյուրին իր տեղը: Ինքը՝ Նիկոլը, պնդում է, որ մուրճը կառուցման, արարման մարմնավորում է: Անշուշտ՝ անկեղծ չէ. մարդ, ով կյանքում ոչինչ չի կառուցել, բայց լիքը բաներ է քանդել, չի կարող իմանալ կառուցման հարգը: Եթե ուշադրություն դարձրել եք՝ անպայման նկատած կլինեք, Փաշինյանը գլխավերեւում մուրճը թափահարում է ճիշտ այն հետագծով, որով Ալիեւը՝ հայերին սաստող իր բռունցքը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031